Երբեմն կարելի է հասկանալ գողությունը (երբ քաղցած երեխայի լացի համեմատ մնացածը սուտ է): Կարելի է երբեմն հասկանալ սուտը, երբ կյանք ես փրկում դրանով: Կարելի է հասկանալ անգամ ուրիշին կյանքից զրկելը, երբ ուրիշ ելք չկա, երբ պաշտպանվում ես, երբ պատերազմում ես... Գուցե կարելի է հասկանալ նաև էլի ուրիշ մեղքեր... Բայց մի բան կա, որ չեմ հասկանում. նախանձը: Երբեք ոք ոքի ոչ մի իրավիճակում ոչ մի բանի համար չեմ նախանձել: Նախանձը գողից էլ, անառակից էլ, մարդասպանից էլ ստոր է, ավելի վտանգավոր, ավելի նենգ։
Եվ տրամաբանությունից զուրկ այնքան, որ ավելի հաճախ նախանձում է ամենևին ոչ նախանձելի բաների:
Չգիտեմ՝ հիմա նախանձներ կարդում են, թե՝ չէ, բայց մի իմաստուն խնդրել է փոխանցել՝ նախանձները թող անմահության հույս չունենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել