Սա քննություն է հարյուր տարի անց, ու կարելի է լուռ հետևել ու հասկանալ.
- մենք հասկացանք, որ բարեկամեր չկան, բարեկամանում են ու փորձում պահպանել այն։
- որ թշնամիներ չկան, ու եթե կան, բնաջնջել է պետք։
- ի՞նչ ենք տանելու մեզ հետ հաջորդ հարյուրամյակ։
- ի՞նչ ենք թողնելու ու մեզ էլ պետք չի գալու։
- արդյո՞ք այդքան կիրթ ենք ու զարգացած։
- արդյո՞ք մենք ներկայացնում ենք մեր բանակը, և ոչ թե արդյոք ինքը մեզ է ներկայացնում...
- արդյո՞ք մենք պատրաստ ենք ևս հարյուր տարի սպասելու։
- երբ ենք հետ գալու տուն։
- երբ ենք անհատապես պատերազմ հայտարարում յոթանասուն միլիոնին (մի քանի օր առաջ հայտարարել եմ ու զգացի, որ ոմանք վախեցան)։
- արդյոք ե՞րբ է մեր երկիրը դառնալու աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների դեմ պայքարի կենտրոն և պատրա՞ստ ենք գումար տալ, դրամաշնորհներ ու գիտելիքներ այս ուղղությամբ...
- մենք պատրաստ ենք ոչ մի լումա չտալու թուրքական ձեռներեցությանը (ով տալիս է կամ գումար ծասխում էնտեղ՝ դավաճան է)։
- արդյո՞ք մենք կկարողանանք մի օր տեր կանգնել աշխարհով սփռված մեր պատմական կոթողներին։
- արդյո՞ք ամեն օտարության մեջ գտնվող հայի համար մենք հայրենիք ենք ու տեր ենք (խալաթի օրերն ապացուցեցին, որ կարող ենք)։
- արդյո՞ք մենք օտարազգի սևամորթ (կան) հային հայ ենք ճանաչում։
Եվ վերջապես արդյո՞ք մենք ստեղծարար ենք ու մեր ունեցածով կարող ենք հասել սրան մոտակա հարյուր տարվա ընթացքում։
..... շարունակելի