Ես չեմ ցանկանում, որ միակ դուստրս անմոռուկ նկարի: Նաև չէի ցանկանա, որ միակ որդիս (ու ոչ միայն նա) հենց հիմա զենքը ձեռքին սահման պահեր: Բայց դրանցից թե՛ առաջինը, թե՛ երկրորդն անխուսափելի են, քանի որ հիշողություն ունենալու, սեփական պատմությունը կերտելու, այդ ամենը միավորելու և առաջ քայլ անելու Աստվածային իրավունքը մեր աշխարհում հնարավոր է պահել միայն զենքի ուժով: Քանի որ երբ բարին թույլ է, այն ողորմելի է և դատապարտված է թիրախ դառնալու: 100 տարի առաջ մենք մեզ ողորմելի լինելու «շռայլությունը» թույլ տվեցինք: Ճիշտ է, 100 տարի անց էլ աշխարհը չի փոխվել, սակայն մե՛նք ենք արդեն ուրիշ: Ամենաուժեղը չենք, բայց ողորմելի չենք, արդար ենք: Բարի ենք, բայց հստակ տարբերակում ենք, թե ում է կարելի երկրորդ այտն էլ դեմ տալ, իսկ ում հետ պետք է խոսել բացառապես «ակն ընդ ական» տրամաբանությամբ: Իսկ քանի որ թե՛ բարի ենք, թե՛ արդար, ապա հեռու չէ այն օրը, երբ կուժեղանանք այնքան, որ կդառնանք նաև արդարադատ: Ու այդ ժամանակ կկարողանանք ոչ միայն հիշել ու պահանջել, այլև ԴԱՏԵԼ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1010514258972668?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել