Mediamonitor.am-ը գրում է.
BBC NEWS Եվրոպայում ամենաաղտոտված օդը Լոնդոնինն է (աժմ թերթերում քննարկվող ամենատագնապալի հարցերից մեկը), բայց Սահարայից եկող փոշին, երթևեկության արտանետած ծուխն ու կեղտոտ գազն այնքան են աղտոտում ներքոհիշյալ քաղաքի օդը, որ Լոնդոնինը միանգամայն մաքուր է թվում: Այդ քաղաքը Դելին է՝ Հնդկաստանի մայրաքաղաքը, որտեղի բնակիչները օդի աղտոտվածության օրական հաշվետվությունները կարդում են այնպես ինչպես կկարդան ամենահետաքրքիր հոդվածները
Անցած շաբաթ Լոնդոնում օդի ամենավտանգավոր մասնիկների (PM 2.5-ուլտրամասնիկներ) մակարդակը հասավ 57-ի, որն ավելի քան 6 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը:
Դելիում մենք ուղղակի երազել կարող ենք այդպիսի մաքուր օդ ունենալու համար:
Այս պահին վերցված հաշվետվության համաձայն է քաղցկեղածին մասնիկների, որոնք ներթափանցում են թոքերի մեջ արյան հոսքի հետ միասին. մակարդակը հասնում է 215-ի, ինչը 21 անգամ գերազանցում թույլատրելի սահմանը: Սա այն դեպքում երբ իրավիճակը ձմեռվա համեմատ լավացել է:
Մինչև մի քանի շաբաթ առաջ 2.5 ուլտրամասնիկների մակարդակը հազվադեպ էր իջնում 300-ից, և ոմանք այդ երևույթը նկարագրում էին, որպես «օդակալիփսիս»:
Աշխարհում ապրող մյուս ազգերի նման Դելիի բնակիչներն էլ էին մտածում, որ Պեկինն ամենաաղտոտված քաղաքն է:
Սակայն անցյած տարի մայիս ամսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ Դելիի օդը մոտ երկու անգամ ավելի աղտոտված է:
Մեզ տեղեկացրել են, որ այդ աղտոտվածության արդյունքում թոքերի երկարատև հիվանդություն է առաջանում ինչից տարեկան 1.3 միլիոն մարդ է մահանում: Ուստի օդի այս աղտոտվածությունը սրտային հիվանդություններից հետո, երկրորդ մեծ սպանիչ ուժն է:
Չնայած այդ ամենին, վերջին երկու ամիսներին է միայն, որ հնդկական թերթերն ու հեռուստաընկերությունը սկսել են մանրամասն զեկույցներ անել իրավիճակի մասին, և դա մարդկանց խուճապի մեջ է գցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ