limpetMediamonitor.am-ը գրում է.

Newsweek Հավանաբար լսել եք, որ մետաքսե սարդոստայնը բնության մեջ ամենաամուր նյութն է: Այդ փաստը ճիշտ էր համարվում, բայց այժմ գիտնականներն ավելի ամուր նյութ են գտել. դա ջրային խխունջի տեսակներից մեկի՝ ատամն է:

Այսօր նոր ուսումնասիրության արդյունքներ են հրապարակվել Interface ամսագրում, որում ասվում է, որ այս ատամները մինչև 40 անգամ ավելի ամուր են քան մետաքսե սարդոստայնը և ամրությամբ շատ նման են մարդկանց պատրաստած պինդ նյութերին:

Այս խեցեմորթներն ունեն փոքր ատամներ, որոնց միջոցով ժայռերի վրայից կարողանում են իրենց համար սնունդ քերել (կամ մանր-մանր կտորների վերածելով ուտել):

«Ջրային խխունջի այս տեսակները ասես ծովափի բուլդոզերներ լինեն,-  BBC- ին տված հարցազրույցում ասել է Սթիվեն Հոկինսը՝ Սաութհեմպտոնի համալսարանի հետազոտողներից մեկը,- այս խխունջների ատամների ամրության պատճառն այն է, որ սնվելու ժամանակ, նրանք, ըստ էության, փորում են ժայռը: Ի դեպ, եթե դուք նայեք նրանց կղանքի գնդիկներին, ապա կտեսնեք, թե դրանք ինչքան նման են բետոնե սալիկներին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել