Ինչպես անձրևից հետո հայտնի սողուններն են բներից դուրս գալիս, այնպես էլ որոշ լուսանցքային մարգինալներ փորձում են ինքնահաստատվել հանրայնորեն ակտիվ թեմաների շուրջ:
Նույնիսկ ամենաարդյունավետ որոնողական համակարգով եթե փորձենք տնտղել Ռոբերտ Ահարոնյանի կենսագրությունը, ապա հանրության համար պիտանի որևէ կետ չենք գտնի:
Ո՞վ է Ռոբերտ Ահարոնյանը. հիմա կհարցնեն շատերը: Հասկանում եմ` ոչինչ չի ասում այս անունը: Պարզվում է՝ «Հայաստանի Սոցիալիստական շարժում» ՀԿ կա, որը նաև նախագահ ունի: Սրա հետ շփված լրագրողներն ասում են, որ իր հետ չհամաձայնվողներին հայհոյելու սովորություն ունի: Դե ընդհանուր հասկանալի է, թե լրագրողին հայհոյողն ով կլինի...
Բայց սպասեք, սա չէ ամենազավեշտալին: Սույն անձնավորությունը որոշել է Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցի դեմ պիկետ անել Կառավարության դիմաց: Երբեմնի երիտասարդը ծանր է տարել, որ ամբողջ աշխարհով ՀՀ-ն ու Ցեղասպանության թեման առաջ մղող Քիմը հյուրընկալվել է Կառավարությունում:
«Ջահել աղջիկներն ասում են` մենք էլ ենք ուզում մարմնով աշխատենք, որ մեզ վարչապետն ընդունի», -ասել է Ահարոնյանը:
Ախր դու ո՞վ ես, որ ջահել աղջիկների տեղը կարծիք ես հայտնում, այ շարքային միմոս: Դու այդքան ձեռքբերումներ ունե՞ս, որ ազգային արժեքներ պաշտպանես: Մնացել էր՝ դու խոսայիր բարոյականությունից:
Այս նախկին երիտասարդը ճիշտ կանի՝ գոնե ձայնը կտրի ու հանգիստ իր դեմ շպրտած սոցիալիստական հոնորարները ծամի:
Հ.Գ. Կեցցե Լենին պապիկը։