Պատմում է նորվեգացի միսիոներուհու թոռը. «Նրա բոլոր սաներին այրում են, ոչ մեկը կենդանի չի մնում»Panorama.am-ը գրում է.

Նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնը 1905 թվականին «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպության կողմից գործուղվում է Արևմտյան Հայաստան՝ Մուշ, որտեղ մնում է մինչև 1915 թվականիը: Հայոց կոտորածներից հետո նա կրկին վերադառնում է Արևմտյան Հայաստան: Լրագրողների հետ ճեպազրույցում իր տատիկի պատմությունը պատմեց նրա թոռը՝ Յուսսի Բյոռնը, ով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրել իր տատի թողած փաստաթղթերը, նամակները:

«Տատիկս ծնվել է Նորվեգիայում, հարուստ ընտանիքում: Մեծ բնակարան է ունեցել, ծառաներ: 30 տարեկանում թողնում է այդ ամենը, որոշում է կյանքը նվիրել միսիոներական աշխատանքի: Նա գնում է Արևմտյան Հայաստան՝ Մուշ, բացում է օրիորդաց դպրոց: Նրա բոլոր սաներին այրում են, ոչ մեկը կենդանի չի մնում: Իր մեջ ուժ է գտնում ու Հայոց ցեղասպանությունից հետո կրկին վերադառնում է Արևմտյան Հայաստան, հավաքում է որբերին ու հոգ տանում նրանց մասին: Ականատեսը լինելով հայոց ջադերի, նա հուսահատված է լինում: Տեսնում է մի երեխայի, որդեգրում է: Նրա անունը լինում է Ռաֆայել Սաֆարյան, ով իմ հայրն է»,- պատմում է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել