
Նրանք համարվում են աշխարհի ամենանման երկվորյակները։ Այս աղջիկները Ճապոնիայում իսկական սենսացիա առաջացրին։ Նրանք ենթարկվել են բազում վիրահատությունների ու հրապարակայնորեն հայտարարել, որ միևնույն տղամարդու հետ են քնում։ Նրանք երբեք մի քանի մետրից ավել չեն հեռացել իրարից։ Աննա և Լյուսի ԴեՔինքեները մոտ 250,000 դոլար են ծախսել միևնույն պլաստիկ վիրահատությունների վրա։ Նրանք ծնվել են որպես միաբջիջ երկվորյակներ, սակայն պլաստիկ վիրահատություններից հետո այնքան նման են դարձել իրար, որ նրանց տարբերելը գործնականորեն անհնար է։

Քույրերն այսպիսի տեսք ունեին նախքան պլաստիկ վիրահատությունները։

Աղջիկները 28 տարեկան են և բնակվում են Ավստրալիայում։ Նրանք ծնվել են ընդամենը մեկ րոպեի տարբերությամբ։ Նրանք վերջերս մասնակցեցին մի շոուի, որում իրենց նմանությամբ մրցում էին մյուս զույգերի հետ «Աշխարհի ամենամիանման երկվորյակների» տիտղոսը ստանալու համար։ Աննան և Լյուսին կարողացան գրավել հաղթողի տիտղոսը։ Նրանք հպարտ են իրենց նմանությամբ ու ամեն ինչի պատրաստ են այդ նմանությունը պահպանելու համար։

Նրանք անգամ իրենց սննդակարգն են համաձայնեցրել, որպեսզի յուրաքանչյուրը նույն չափով ու նույն տեսակի սնունդ ընդունի։ Այնուամենայնիվ, նրանք միաժամանակ են կշտանում ու միաժամանակ վերջացնում սնվելը։ Այնուամենայնիվ, աղջիկները հաճախ են վիճում իրար հետ, սակայն ճղճիմ հարցերի շուրջ։ Նրանք միշտ գտնում են խնդիրների լուծման այնպիսի եղանակներ, որոնք երկուսի սրտով կլինեն։ Նրանք կատարել են շրթունքների ու կրծքերի վիրահատություն, հոնքերի դաջվածք ու մի շարք այլ արհեստական միջամտություններ։

Աննան ու Լյուսին, ովքեր բնակվում են իրենց մայրիկի հետ, համարում են, որ միանգամայն նորմալ է, որ իրենք հանդիպում են նույն տղամարդու հետ։ Նախկինում նրանք տարբեր տղաների հետ էին սիրային հարաբերությունների մեջ մտնում, սակայն նրանց սիրեցյալները եղբայրներ էին կամ առնվազն լավագույն ընկերներ։

Նրանց ներկայիս սիրեցյալը էլեկտրական մեխանիկ է։ Այս տարօրինակ սիրային եռանկյունում կարծես ոչ ոք ավելորդ չէ։ Նրանք ամենուրեք միասին են, անգամ անկողնում։ Այս մասին խոսելիս քույրերն ասել են.
Մեզ մոտ ամեն ինչ կամ կրկնակի է, կամ առհասարակ չկա։

Աղջիկների հայրը մահացել է 2010 թ.-ին։ Նա չէր կարողանում տարբերել աղջիկներին, ու նրան դուր չէր գալիս, որ իր աղջիկներն ամեն կերպ ձգտում էին հնարավորինս նման լինել իրար։ Լյուսիի ու Աննայի միակ տարբերությունը Լյուսիի այտի փոքր խալն է և Աննայի ճակատի սպին, սակայն մարդկանց մեծ մասը չի նկատում այս աննշան տարբերությունները։ Աղջիկները դեռ պատանեկությունից էին փչացած։ Հարցազրույցներից մեկում նրանք խոստովանել են.

Երբ մենք ձանձրանում էինք մեր զուգընկերներից, մենք փոխվում էին տեղերով։ Մենք անգամ հեռախոսով էինք իրար ընկերների հետ խոսում՝ ներկայանալով իբրև մյուս քույրը։

Թեպետ աղջիկները միշտ միասին են, նրանք երբեք իրարից չեն հոգնում։ Նրանք իրենց անհատականությունն արտահայտելու պահանջ զգացին միայն 12 տարեկանում, երբ տարբեր սանրվածքներ արեցին, սակայն այդ փուլը շուտ անցավ։ Նրանք ասում են, որ իրենց համար ոգեշնչման աղբյուր է հանդիսանում Քիմ Քարդաշյանը։ Աղջիկներն այնքան կապված են իրար հետ, որ առանց խոսքի հասկանում են իրար։ Նրանք աշխատում են իբրև մատուցողուհիներ ծերերի բարեգործական ճաշարանում։ Երբ նրանցից մեկը ցավ է զգում, մյուսը ևս զգում է այս ցավը։




