Ինչ-որ մեկից ինչ-որ բան պահանջելու համար պետք է վստահ լինես, որ քեզ այդ ինչ-որ մեկը գոնե նկատում է, որ գոնե ծիծաղելի իրավիճակում չհայտնվես կամ գոնե ժամանակդ ու ուժերդ անիմաստ չվատնես: Իսկ պահանջողների պակաս հաստատ չունենք: Կենսաթոշակային պահումների դադարեցում էինք պահանջում, տրանսպորտի վարչության պետի պաշտոնանկում, բիոզուգարամամոլ վարչապետին քրեական պատասխանատվության ենթարկել, պետպատվերով բուժվողների նկատմամբ հարգանք, կոռուպցիայի վերացում, Պերմյակովին հայկական կողմին հանձնում, հանցավոր ռեժիմի հրաժարական ու էսպիսի լիքը բաներ. հիշում եմ, որ պահաջում էինք, բայց շան տեղ դնող չեղավ: Հիմա էլ ազգովի միմյանց անմոռուկային դեպրեսիայի ու տեսահոլովակային տեռորի ենթարկելով` հիշում ու պահանջում ենք մեզ վերացական վերաբերվողներից ճանաչում: Գործ ա, անում ենք էլի, իսկ մեր պահանջի հասցեատերերը լսում են ու ղժժում, մոռանում ու ցրում, արհամարհում ու կտում: Մեր պահանջի համարժեքն այսպես է ընկալում աշխարհը... Ներքին պահանջներին նման խայտառակ լուծումներ տալուց հետո պիտի չզարմանանք, թե ինչու ազգային պահանջն այսպիսի արձագանք ստացավ: Սուտ ու ձևական կոչերից ղզղնողները թող շարունակեն սնվել բացարձակ ոչ մի արդյունք չտվող սին հայտարարություններով, իսկ ես այլևս ոչ մեկին իմ ցավով չեմ հոգնեցնի: Մինչ ապրիլի 24-ին մենք զոռով Հայաստան բերած 4 առաջնորդների հետ կսգանք, Դահիճ երկիրը նույն այդ չորսի ներկայացուցիչների ու մնացած աշխարհի հետ կտժժա` մեր ցավը ոտնահարելով։
Հիշեք ու պահանջեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել