1. Հերիք ա սուտի գրագետի կամ կռուտոյ դասականի պես տժժաք փոխոստիկանապետի վրա, տգեղ ա, մարդ ա, սխալվել ա։ Վստահ եմ, որ ձեզ լուրջ գործ տան պռավալ եք, բայց պարզ ա, որ դիմացինին քլնգելու համար առանձնապես մակարդակ ու կրթություն պետք չի։

2. Քիմը պուտանկա ա, թե ինչ ա, էլ էական չի՝ նաղդի կարգին մարդ ա, որ պահում ա նենց, ոնց կա, ոչ թե չադրայով գլխիկոր ֆռռացող լրբերը։ Կարգին մարդ ա, որ ասում ա՝ հայ ա ու վիզա դնում։ Թոբաթե մեկը կարա էդքան լսարան ապահովի։

3. Ֆեյսբուքը դարձել ա վիսկչկաների պողոտա, ով ուղիղ քայլել գիտի, մտածում ա՝ ինքը բոմբ ա, սաղ քյալ են, բիթին էլ իր ներսում ա, երբեմն բաղի ուլերն են գնում այս ուղղությամբ, որ հարցնում ես՝ լավ, բա ինչպե՞ս անել, կսկսեն հոլ ֆռռցնել։

4. Ինչի՞ ա, որ ինչքան պարապ կառապան կա, սկսում ա քաղաքականությունից խոսել, էդ պահին էլ հայտնվում են սայլապանները, ու գնաաց, մի օր կհասկանան, որ բոլորին վաղուց հայտնի է իրենց գրածը, որ Հայաստանը մի լավ օրի չի, գործազրկության հարց կա, փողի հարց կա, բայց գոնե մեկ-մեկ էլ պետք ա նալին խփել, տհաճ ա։

5. Բողոքել բողոքել բողոքել, մեկը չասեց՝ հարգելի ոստիկաններ, շնորհակալ ենք, որ կամուրջներին խիստ հսկողություն կա, բարեբախտաբար, խուսափում են պատահարներից։ Էդ հեչ, վատաբանելու առիթ ա պետք։

6. Ոստիկանությունն աչքիս լույսը չի, ինքս եմ տեսել՝ ոնց են լռճկված օպեռները մունաթ գալիս, վախացնում, ոնց են խոսում մարդու հետ, այ սա գուցե մտահոգիչ ա, ոչ թե ֆուֆլո ստատուսները։

7. Զուսպ եղեք, առանց անձնական վիրավորանքի, առանց տենց բաների, տգեղ ա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել