Իմ ընկեր Ռուբեն Մխիթարյանն այս երգը ստեղծեց մի քանի տարի առաջ, երգն իրենն է՝ հեղինակային, խոսքերը հոգուց են բխում, երգ չի պարզապես, այլ Ցավի ճիչ... Նրա կես խոսքից հավաքվեցինք իրար գլխի՝ ՊանԱրմենիան-ի տանիքի ներքո, երկու օրում ձայնագրվեցին, ու նկարվեց տեսահոլովակը, որը պարզապես ժողովվել էր սրտացավ մարդկանց, հայերի... Ասածս սա է. ցանկության դեպքում կարելի է ստեղծել շատ բան. այս տեսահոլովակի վրա «ծախսվել» է միայն մարդկային ռեսուրս։
Պետք է հիշել, ճանաչել պատմությունը, պահանջել ճշմարտությունը և այդ ամենն անել ԱՊՐԵԼՈՒ համար...
Պարտք է ժամանակը ինձ ու քեզ կյանք՝ միլիոն ու կես,
Միլիոն ու կես անուն ու ջնջված ճակատագիր,
Միլիոն ու կես անտուն ու ժողովուրդ տարագիր.....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել