Շատ հարուստ է վիտամին C-ով և կալիումով: Պարունակում է այնպիսի տարրեր, որոնք էներգիայով լիցքավորում են ու պաշտպանում հիվանդություններից: Անանասի բաղադրության մեջ մտնող բրոմելայնը վիտամին C-ի օգնությամբ կպաշտպանի մրսածությունից, կհանգստացնի կոկորդի ցավը, կպակասեցնի հազը: Բացի այդ՝ անանասը հարուստ է մանգանով, որն անհրաժեշտ է ամուր ոսկրային համակարգ ունենալու համար:
Անանասի հյութն օգնում է կոկորդի, արտրիտի եւ այլ հիվանդությունների դեպքում, արագացնում է սպիտակուցների մարսողականությանը` կանխելով քաշի ավելացումը: Հնդիկ գիտնականները, պարզել են, որ անանասն ունակ է կանխելու մաշկի քաղցկեղի հնարավոր առաջացումը: Դա հատկապես անանասի մեջ պարունակվող բրոմելայն կոչվող ֆերմենտի շնորհիվ է տեղի ունենում, որը նաեւ օրգանիզմի տարբեր հիվանդությունների դեմ է պայքարում: Բրոմելայնը պահպանում է դիմադրողականությունը եւ նպաստում է տարբեր ուռուցքների, կապտուկների, լնդերի հիվանդությունների բուժմանը:
Բաղադրիչներ.
շամպայն – 1 շիշ,
անանաս – 1 հատ
Հասած անանասը զգուշորեն մաքրել, հետո կտրատել գեղեցիկ խորանարդիկների: Անանասի կտորները լցնել կրյուշոնի ամանի մեջ: Եթե այդպիսի աման չկա, վերցնել ցանկացած խոր աման: Կիսաքաղցր շամպայնի շիշը բացել: Զգույշ լցնել անանասի վրա: Ամանի կափարիչը փակել և թողնել տասնհինգ րոպե թրմվի: Այս կոկտեյլը մատուցում են մեծ, լայնբերան գավաթներով թեյի գդալների հետ:
Բարի վայելում