Esem.am–ը գրում է.

Երգչուհի Ջուսը դեռևս մարտ ամսին ֆոտոշարք է անցել՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին և ամբողջական ֆոտոշարքն առաջինը ESem.am-ին է տրամադրել՝ պատմելով որոշ մանրամասներ: Ի դեպ, Ջուսը շեշտեց, որ ֆոտոշարքը բաց տեսարաններով չէ: «Բոլորը հարցնում են, արդյոք ֆոտոշարքը բաց է: Իրենց թվում է, այն ինչ ես եմ ներկայացնում, պետք է բաց լինի, սակայն ասեմ, որ թեմատիկ լուսանկարներում ես հայկական տարազով եմ»,-ի սկզբանե հայտնեց երգչուհին:«Եղեռնին նվիրված ֆոտոշարք ունենալու գաղափարն իմն է: Որոշեցի այդ թեմատիկայով լուսանկարներ անել ու այն նվիրել բոլոր նրանց, ովքեր անցել են այդ վշտի միջով,-պատմեց երգչուհին և ավելացրեց,- Մայրիկիս կողմից նախապապս ևս տեսել է Ցեղասպանություն: Նրա անունը Մեղրիկյան Տիգրան է. նրա ծնողներին սպանել են, իսկ ինքը՝ մի կնոջ փեշի տակ մտնելով՝ կարողացել է փրկվել ու հասել Սուխում քաղաք»:Երգչուհու նոր ֆոտոշարքն իրականացրել է սկսնակ լուսանկարիչ Ռոսեննը, ով էլ զարգացրել է Ջուսի մտահղացումն ու սիմվոլիկ ֆոտոներ արել: Ջուսի խոսքով՝ բացի անմոռուկից, ֆոտոշարքում օգտագործել են նաև նուռ, սուր: «Նուռը հայն է, իսկ սուրը՝ թուրքը: Այդ ամենը կտեսնեք ֆոտոշարքում»,-հավելեց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել