«Վերջին» բլոգը ներկայացնում է ամերիկաբնակ Սեդա Դավոյանին, ով զբաղվում է բոդիբիլդինգով:
Սեդան սիրողական մակարդակով այս մարզաձևով զբաղվում է 17 տարեկանից, իսկ պրոֆեսիոնալ բոդիբիլդինգով սկսել է զբաղվել վերջին 2 տարում: Մարզուհին պարապում է շաբաթական 5-6 անգամ:
Մեզ հետ զրույցում մարզուհին ասաց, որ բազմաթիվ աղջիկներ խուսափում են բոդիբիլդինգից, որպեսզի տղամարդու մարմին չունենան, սակայն աղջիկները որքան էլ պարապեն, նրանց կառուցվածքը կմնա կանացի ու ավելի կգեղեցկանա:
«Ուժային պարապմունքը նպաստում է մետաբոլիզմի կարգավորմանը, ամրանում են ոսկորները ու նպաստում է նիհարելուն»,- ասում է մարզուհին:
Սեդա Դավոյանը մասնակցել է մի շարք մրցումների, արժանացել մրցանակների: Ապրիլի 25-ին Սեդան պատրաստվում է մասնակցել «Բիկինի Բոդիբիլդինգ» մրցույթին:
Դե ինչ, մեզ մնում է միայն հաջողություն և նորանոր հաղթանակներ մաղթել մեր հայուհուն: