Fact.am-ը գրում է.
ԽՍՀՄ-ում և ժամանակակից Հայաստանի Հանրապետություն՝ հասարակական լայն շրջանակներում «ընդունվում է» գողական կոչվող աշխարհայացքը: Սակայն ովքեր են եղել առաջին «օրենքով գողերը»:
Ոչ ֆորմալ այս ինստիտուտի ծագումը 1930-ականների սկզբներին էր Խորհրդային միությունում: Այս «աշխարհայացքը» ձևավորվել է ԽՍՀՄ կալանավայրերում, դրանում հստակ դրված է «արդարության պաշտպանի» գաղափարը: Սկզբունքորեն նման գաղափարախոսություն կարող էր առաջանալ միայն լուսավորված մարդկանց մոտ, ովքեր համակողմանի գիտելիքներ ունեն աշխարհի մասին:
Գրող Էդուարդ Միխայիլովի դիտարկմամբ «Գողական աշխարհայացքի» հիմնադիրներն են եղել գեներալ-լեյտենանտ բարոն Պյոտր Վրանգելի բանակի սպիտակգվարդիական սպաները, ովքեր կռվում էին խորհրդային Կարմիր բանակի դեմ:
Քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո նրանց թույլ տրվեց ետ վերադառնալ հայրենիք: Սակայն նոր խորհրդային կարգերին չհարմարված անձանց միակ ճանապարհը մնում էր քրեական ընդհատակյա գործունեություն ծավալել: Բնական է կռիվների մեջ թրծված, հարիզմատիկ սպաները չէին կարող բազմահազար հանցագործների շարքում չառանձնանալ: Դրա փոխարեն նրանք գլխավորեցին հանցագործ աշխարհը՝ դրանում դնելով պատվի և ազնվության պատկերացումներ: