Ի՞նչ է պատերազմը: Այսքան ժամանակ ոչ ոք հստակ պատասխան այս հարցին տալ չի կարող:
Պատերազմը քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։ Որպես կանոն, պատերազմը հետապնդում է հակառակորդին սեփական կամքի պարտադրման նպատակը։ Ըստ 19-րդ դարի ռազմական փորձագետ Կարլ Վոն Կլաուզևիցի ձևակերպման` «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով» Այդ իմաստով պատերազմը դա կազմակերպված զինված բռնություն է, որի նպատակն է քաղաքական նպատակներին հասնելը։ Պատերազմի նպատակներին հասնելու հիմնական միջոցը կազմակերպված զինված պայքարն է, ինչպես նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ միջոցներ 
Զինվորական հրամանատարությունը բոլոր հիմքերն ունի պնդելու, թե զինված ուժերի մարտունակությունը պատշաճ մակարդակի է և ոչ մի երկյուղ չկա նոր պատերազմի ելքի առնչությամբ, քանի որ ադրբեջանական զինված ուժերը մի քանի շաբաթվա ընթացքում կմասնատվեն և մաս-մաս կոչնչացվեն` առանց նրանց մարտունակության արագ վերականգնման որևէ հույսի։
Պատերազմը գոյություն ունի հանուն խաղաղության,զբաղմունքները`հանուն անզբաղության,անհրաժեշտն ու օգտակատարը`հանուն գեղեցիկի:Մարդիկ պետք է հնարավորություն ունենան արարելու և պատերազմ մղելու,իսկ որ առավել գերադասելի է`վայելելու խաղաղությունը և օգտվելու անզբաղությունից,իրագործելու անհրաժեշտն ու օգտակարը,առավել ևս`գեղեցիկը:Ինչպես բազմիցս նշվել է, պատերազմի վերջնական նպատակը խաղաղությունն է,աշխատանքինը`ժամանցը:
Տիրակալների համար երանության հասնելու լավագույն միջոցը քաջությունն է մարտադաշտում,ժողովրդի պաշտպանությունը, բրահմաններին (ըստ Մանուի տվյալ հասարակության օրենսդրություն կամ օրենսգիրք) երկրպագելը:Տիրակալները,որ մարտադաշտում փափագում են ոչնչացնել միմյանց,որ մարտնչում են ուժերը գերլարած`առանց թիկունք դարձնելու,երկինք են համբառնում:
Մարտնչելիս չի կարելի թշնամուն խոցել դավադիր զենքով.ոչ ատամնավոր,ոչ թունավոր,ոչ կրակի վրա շիկացրած ծայրակալով:
Չի թույլատրվում սպանել ընկածին,ներքինուն,խաչված ձեռքերով գթություն աղերսողին,հերարձակ փախչողին,նստածին,<Ես քոնն եմ> հավաստողին,քնածին,զենք ու զրահ չկապածին,մերկին,անզենին,չկռվողին`սոսկ դիտողին,ուրիշի դեմ մարտնչողին,դժվարին կացության մեջ հայտնվածին,որ անզոր է կռվելու, վշտից խոցվածին,ծանր վիրավորին,ահաբեկվածին,նահանջողին`միշտ հիշելով ռազմիկի առաքինության մասին պատվիրանը:
Հարկ է մշտապես պատրաստ լինել պատերազմին,զորեղ լինել,թաքցնել գաղտնիքը,բացահայտել թշնամու խոցելի տեղերը:
Համայն աշխարհը զարհուրում է նրանից,ով մշտապես պատրաստ է պատերազմի,ուստի և բոլոր կենդանի էակներին պետք է հպատակեցնել հատկապես`ուժի շնորհիվ:
Հարկ է մշտապես գործել առանց խաբեության,իսկ խաբեության միջոցով`երբեք.խնամքով քողարկածի մեջ հարկ է ի հայտ բերել այն խորամանկությունները,որ օգտագործում է թշնամին:
Թշնամին պետք է իրազեկ չդառնա նրա թուլությանը,իսկ նրան`թշնամու թուլությունը հարկ է գիտենալ.ինչպես կրիան է իր մարմնի անդամները թաքցնում,այնպես նա թող քողարկի իր խոցելի տեղը, ձկնկուլի պես թող կշռադատի, նապաստակի պես`խույս տա վտանգից,գայլի պես`հափռի ավարը,առյուծի պես ուժ ցուցաբերի:
Ուստի,անկախ նրանից,թե իր հակառակորդները ինչպիսին են,բոլորին թող հպատակեցնի հետևյալ չորս միջոցներով`բանակցություններով,պառակտելով, կաշառելով և ուժով:
Հարկ է թշնամի համարել թշնամու դաշնակից հարևանին,բարեկամ`թշնամու հարևանին,չեզոք`այլոց,ի բաց առյալ այդ երկուսին:
Իրավիճակից ելնելով`տիրակալը թող օգտագործի սպասումը կամ արշավանքը,դաշինքը կամ պատերազմը,զորքի բաժանումը կամ օգնության փնտրտուքը:
Պատերազմը լինում է երկու տեսակի`սեփական նպատակին հասնելու համար,որ ձեռնարկվում է բարենպաստ կամ անբարենպաստ պահին,ինչպես նաև`դաշնակցին հասցված անարգանքի պատճառով: 
Պատերազմ հարկ է ձեռնարկել այնժամ,երբ նա իր բոլոր հպատակներին համարում է իսպառ բավարարված,իսկ իրեն`անչափ զորացած:
Պատերազմի համար անհրաժեշտ է արդարացի,պատվաբեր,մարդկանց հարգալից ու բարեհաճորեն տրամադրող պատճառ,որը բարձրացնում է ոչ միայն ռազմիկների,այլև ժողովրդի ոգին, օգնում կնքել ռազմական դաշինքներ և,ընդհանրապես,բազում առավելություններ է ընձեռում:Պատերազմի բոլոր պատճառներից ամենաարդարացին ու ազնվագույնը բռնատիրության տապալումն է,որի ճնշման տակ տառապյալ ու հուսալքված ժողովուրդը,ասես,քարացած լինի:
Այն պատերազմները,որոնք մղվել են հանուն արդարացի վրիժառության,գրեթե մշտապես հաջող ավարտ են ունեցել:Նրանք,ովքեր զենք են վերցրել վրեժխնդիր լինելու մարդկանց տառապանքների համար կամ գոնե ազատելու նրանց թշվառությունից:
Պատերազմ ձեռնարկելիս հարկ է մանրակրկիտ հաշվառել առկա հնարավորությունները և ճշգրիտ որոշել`հնարավոր է այն բարեհաջող ավարտել,թե ոչ`երբեք չգայթակղվելով սին պատրանքներով: 
Պատերազմում չկա ավելի տարածված սխալ,քան`ձեռք բերած ամրապնդելու,հարձակումը զարգացնելու և նույն ուժգնությամբ հակառակորդին հետապնդելու անկարողությունը:Սեփական ծրագրերը թաքցնելու ունակությունը պատերազմում նույնքան կարևոր է,որքան գործողության արագությունը:Դեռ ավելին, արագությունը այդ ունակության բաղկացուցիչ մասն է,քանզի օգնում է կանխարգելել ծրագրի հնարավոր բացահայտումը:
Պատերազմում հույժ կարևոր է նաև բացահայտել թշնամու զորությունը,նրա թույլ կողմերը,ով է նրա դաշնակիցը, նաև`թշնամական ճամբարում ինչպիսի տարաձայնություններ և հակամարտող խմբավորումներ կան,որոնք են թշնամու իրական հաջողությունները և առաջիկա ծրագրերը:Սակայն պատերազմում պատահականությունները այնքան շատ են,որ հնարավոր չէ հենվել ո’չ սեփական դիտավորությունը թաքցնելու, ո’չ թշնամունը բացահայտելու և ոչ էլ նույնիսկ արագության վրա:Սա նշանակում է`նախ`այն ուղու մանրակրկիտ ստուգում,որով պետք է արշավի բանակը,երկրորդ`ճամբարի համակողմանի ամրացում,այնուհետև`ճշգրիտ ու հիմնավոր պաշտպանական գիծ,և, ի վերջո այն ամենը,ինչ օժանդակում է ամուր և եռանդուն պաշտպանությանը:
Պատերազմը, ըստ էության, ազնվաբարո է,մինչդեռ դավաճանությունը ստոր է և քսմտնելի:
Մարդկային էության մեջ առկա է պատերազմի երեք հիմնական պատճառ.նախ`մրցակցություն,երկրորդ`անվստահություն,երրորդ`փառքի ծարավ:Ակնհայտ է,որ քանի դեռ մարդիկ ապրում են առանց ընդհանուր իշխանության,որը ամենքին երկյուղ է պատճառում,նրանք գտնվում են այն վիճակում,որը կոչվում է պատերազմ,և հատկապես`բոլորը բոլորի դեմ պատերազմի վիճակում:Քանզի պատերազմը ոչ միայն սոսկ մարտ է կամ ռազմական գործողություն ,այլև ժամանակահատված,որի ընթացքում բացահայտորեն ի հայտ է գալիս մարտի միջոցով պայքարի ձգտումը:Ահա թե ինչու այն ամենը,ինչ բնորոշ է պատերազմական ժամանակահատվածին ,երբ յուրաքանչյուր ոք մյուսին թշնամին է,բնորոշ է և այն ժամանակին,երբ մարդիկ ապրում են առանց անվտանգության որևէ այլ երաշխիքի,քան այն,ինչ նրանց ընձեռում են իրենց ֆիզիկական ուժն ու հնարավորությունը:
Պետականություն հիմնելիս,մարդիկ ղեկավարվում են պատերազմի աղետաբեր վիճակից ազատվելու ձգտումով,որ մարդկանց բնական կրքերի անհրաժեշտ հետևանքն է այնտեղ,որտեղ չկա իրական իշխանություն,որ սերմանում է վախ և պատժի սպառնալիք`հարկադրելով կատարել համաձայնությունները և պահպանել բնական օրենքները:Առանց սրի, համաձայնությունները սին խոսքեր են,որոնք անզոր են երաշխավորել մարդկանց անվտանգությունը:

Պատերազմական վիճակ
Պատերազմը թշնամության ու կործանման վիճակ է:Որևէ մեկին կյանքից զրկելու մասին ոչ թե հապճեպ և չմտածված,այլ խիստ կշռադատված և անխախտ որոշումը խոսքով կամ գործողությամբ ծանուցողը ներգրավվում է պատերազմական վիճակի մեջ նրա հետ, ում ազդարարել է իր դիտավորության մասին,ուստի և իր կյանքը ենթարկում է վտանգի նրա և այլոց կողմից,ովքեր նրան զորավիգ կլինեն և կօգնեն պաշտպանվել:
Այսպիսով,նա,ով փորձում է մեկ ուրիշի լիովին ենթարկել իրեն,դրանով պատերազմական վիճակ է ստեղծում իր և նրա միջև.սա հարկ է ըմբռնել իբրև հայտարարություն նրա կյանքին սպառնացող դիտավորության մասին:
Բնական և պատերազմական վիճակների միջև առկա է հստակ տարբերություն,այդ վիճակներն այնքան հեռու են միմյանցից,որքան խաղաղության,բարի կամքի,փոխօգնության և անվտանգության վիճակը`թշնամության,չարիքի, բռնության և փոխադարձ ոչնչացման վիճակից:
Նվաճողը պատերազմական վիճակի մեջ մտնելով և անարդարացի ոտնձգություն կատարելով այլոց իրավունքների դեմ, անարդարացի պատերազմի պատճառով երբեք չի կարող իրավունքներ ձեռք բերել զավթածի նկատմամբ,դյուրությամբ կընդունեն բոլոր նրանք,ովքեր չեն համարի,թե ավազակները կամ ծովահենները օժտված են իշխանության իրավունքով նրանց նկատմամբ,որոնց հաջողվել է ուժով տիրել, կամ թե մարդիկ կաշկանդված են խոստումներով,որ կորզվել են ուժի անարդարացի կիրառման միջոցով: 

Պատերազմի և ազատության փիլիսոփայություն
Պետության փոխհարաբերությունը այլ պետությունների հետ տիրակալի իշխանության առանձնաշնորհն է,որին անմիջականորեն վերապահված է դեսպանների միջոցով այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու,զինված ուժերը կառավարելու,պատերազմ հայտարարելու և խաղաղության , ինչպես նաև այլ կարգի համաձայնագրեր կնքելու իրավունքը:
Պատերազմը բնորոշվում է իբրև այնպիսի երևույթ,որն անցողիկ բնույթ ունի:Այդ պատճառով, ըստ միջազգային իրավունքի,պատերազմն իր մեջ է պարունակում խաղաղության հնարավորություն,որից հետևում է,որ դեսպաններն անձեռնամխելի են,իսկ պատերազմը ուղղված չէ ներքին հաստատությունների,ընտանեկան խաղաղ կյանքի և մասնավոր անձանց դեմ:Պատահական չէ,որ արդիական պատերազմները մղվում են ավելի մարդասիրաբար,մարդիկ միմյանց նկատմամբ ատելություն չեն տածում:Ծայրահեղ դեպքում անձնական թշնամանք է առաջանում նրանց միջև,ովքեր առաջավոր`ճակատային գծում են:
Պատերազմն իբրև մի վիճակ,որում ամենայն լրջությամբ է ընդունվում անցողիկ իրերի և բարիքների ունայնությունը,այնպիսի ժամանակահատված է ,երբ բացառիկի իդեալականությունը,դրսևորելով իր իրավունքները,դառնում է իրականություն:Պատերազմի մեծագույն նշանակությունն այն է,որ նրա շնորհիվ պահպանվում է ժողովուրդների բարոյական առողջությունը, պատերազմը ժողովուրդներին պահպանում է նեխելուց,ինչն անխուսափելի է տևական`հավերժական խաղաղության պայմաններում:
Հիմնվելով` 19-րդ դարի մեծագույն փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի տեսակետի կարելի է ասել,որ պատերազմը հաղթողին հիմարացնում է,իսկ պարտվողին`չարացնում:Մինչդեռ հօգուտ պատերազմի կարելի է ասել.երկու դեպքում էլ այն մարդկանց բարբարոսացնում է`դրանով նրանց դարձնելով ավելի բնական:
Այն տիրակալը,որ ցանկանում է առիթ հորինել հարևանի դեմ պատերազմելու վճիռ կայացնելու համար,նմանվում է այն հորը,որն իր իր երեխային խորթ մայր է տալիս,որպեսզի վերջինս դրանից հետո համարվի նրա իսկական մայրը:
Պատերազմը հակադրում է լինել արդարացի և զուսպ.մարդկանց առանձնապես շփացնում է խաղաղ պայմաններում բարեկեցության վայելքը և ժամանցը:
Դիալեկտիկայի հիմնական դրույթը պատերազմների նկատմամբ կիրառելու հարցը … կայանում է նրանում,որ պատերազմը պարզապես քաղաքականության շարունակությունն է ուրիշ … (այն է`բռնի) «միջոցներով»:Սա է Կլաուզևիչի ...ձևակերպումը ...
Եվ միշտ հենց այդպիսին է եղել Մարքսի և Էնգելսի տեսակետը,որոնք ամեն մի պատերազմ դիտել են իբրև տվյալ,շահագրգռված տերությունների, և նրանց ներսում տարբեր դասակարգերի տվյալ ժամանակի քաղաքականության «շարունակություն»:
Պատերազմի ընթացքում իբրև գլխավոր միջոց օգտագործվում են ռազմական ուժերը,ինչպես նաև պատերազմելու տնտեսական դիվանագիտական, գաղափարախոսական և այլ միջոցներ:
Մարքսիզմ-լենինիզմը պատերազմը համարում է դասակարգային հասարակարգերին հատուկ հասարակական քաղաքական երևույթ:
Նախնադարյան համայնական հասարակարգում զինված ընդհարումները ժամանակակից պատերազմների հետ ունեն միայն արտաքին նմանություն:Արտադրողական ուժերի ցածր մակարդակը մի տոհմին ստիպում էր զինված հարձակում գործել այլ տոհմի վրա`սնունդ,արոտավայր,որսատեղի զավթելու նպատակով: 
Պատերազմը ծագել է մասնավոր սեփականության առաջացման հետ,երբ, ըստ Ֆ.Էնգելսի,տեղի է ունենում «ցեղերի միջև հնում մղվող պատերազմի արդեն սկսված այլասերումն ու վերածումը սիստեմատիկ ավազակության ցամաքի ծովի վրա`անասուններ,ստրուկներ և գանձեր գրավելու նպատակով,որը դառնում է կանոնավոր զբաղմունք … »:
Ինչպես նշում է Վ.Ի Լենինը, «ամեն մի պատերազմ անխզելիորեն կապված է այն քաղաքական կարգի հետ,որից նա բխում է:Այն նույն քաղաքականությունը,որը մի որոշակի տերություն,այդ տերության ներսում մի որոշակի դասակարգ վարել է երկար ժամանակամիջոցում պատերազմից առաջ,այդ նույն դասակարգը անխուսափելիորեն շարունակում է վարել պատերազմի ժամանակ,փոխելով միայն գործողության ձևը»:
Քաղաքականությամբ են որոշվում պատերազմի բովանդակությունը,քաղաքական նպատակները,ռազմական դոկտրինան,ռազմական ստրատեգիան և այլն:Հակամարտ հասարակարգերի զարգացման տարբեր դարաշրջաններին բնորոշ են պատերազմի տարբեր պատմական տիպեր,որոնց դասակարգման գլխավոր չափանիշը դրանց սոցիալ-քաղաքական բովանդակությունն է:Ըստ այդմ ստրկատիրական հասարակարգի պատերազմների հիմնական տիպերն են.ստրկատիրական պետությունների պատերազմները հասարակական զարգացման ավելի ցածր աստիճանում գտնվող ցեղերին ստրկացնելու համար (օրինակ,Հռոմի պատերազմները գայլերի,գերմանների և այլ ցեղերի I դար),պատերազմները ստրկատիրական պետությունների միջև (օրինակ մ.թ.ա.264-146-ի Պունիկյան պատերազմները),պատերազմները ստրկատիրական տարբեր խմբավորումների միջև (օրինակ մ.թ.ա. 321-276-ի դիադոքոսների պատերազմը),ստրուկների ապստամբությունները (oրինակ,մ.թ.ա. 73-71-ի Սպարտակի ապստամբությունը), գյուղացիների և արհեստավորների ժողովրդական ապստամբությունները (օրինակ,17-27-ի «Կարմրահոների» ապստամբությունը Չինաստանում):Ֆեոդալական հասարակարգի պատերազմների հիմնական տիպերն են պատերազմ ֆեոդալական պետությունների միջև ( օրինակ,XVI-XVII դդ.թուրք-իրանական պատերազմները),երկպառակչական պատերազմ (օրինակ,Սպիտակ և Կարմիր վարդերի պատերազմները Անգլիայում 1455-1485), պատերազմ կենտրոնացված պետություն ստեղծելու համար (օրինակ,Մոսկվայի շուրջ ռուսական հողերը միավորելու համար XVI-XV դդ. պատերազմները), պատերազմ օտար ասպատակիչների դեմ (օրինակ,Վարդանանց պատերազմը 451-ին),գյուղացիության և քաղաքային բնակչության հակաֆեոդալական ապստամբություններն ու պատերազմները (օրինակ, Պավլիկյան շարժումը,1356-1358թթ Փարիզի ապստամբությունը) և այլն:
Ժամակակից պատերազմները կարող են լինել ըստ մասշտաբի կարող են լինել համաշխարհային կամ տեղային, ըստ ոչնչացման միջոցների`համընդհանուր կամ սահմանափակ:
Պատերազմի բովանդակությունը պայմանավորված է տվյալ ժամանակաշրջանի հակասություններով,պատերազմող դասակարգերի նպատակներով,երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական կարգերով, գիտության և տեխնիկայի զարգացման մակարդակով,գաղափարախոսության և ժողովրդի բարոյական ոգով: Մարքսիզմ-լենինիզմը տարբերակում է արդարացի և անարդարացի պատերազմներ: Արդարացի և առաջադիմական է սոցիալիզմի,դեմոկրատիայի և ազգային անկախության մղվող պատերազմը:Դասակարգերի և ազգերի ազատագրական պայքարը ճնշելու,ուրիշի հողերը զավթելու,ժողովուրդներին հարստահարելու նպատակով մղվող պատերազմները անարդարացի են և հետադիմական:Բոլոր արդարացի պատերազմները ունեցել են առաջադիմական նշանակություն,բայց ոչ առաջադիմական նշանակություն (հետևանք) եղել արդարացի (օրինակ,Միջին Ասիայի միացումը Ռուսաստանին XIX դարի կեսին):Զարգացման ընթացքում պատերազմը կարող է վերածվել անարդարացի անարդարացի պատերազմի (օրինակ, XVIII դարի վերջին Ֆրանսիայի Հանրապետության պատերազմները):Պատերազմի մեջ մեծ տնտեսական գործոնի և ժողովրդական գործոնի և ժողովրդական զանգվածների դերը,որը գնալով ավելի է աճում: 
Ձգտելով հասարակական խմբերի հետ հաստատել ավելի վստահելի հարաբերություններ, զինվորականները նրանց ներքաշում են զուտ ռազմական հարցերի քննարկման մեջ։ Օրինակ, հանրությանը տեղեկացնում են օպերատիվ բնույթի որոշ գաղտնիքների։ 
Երբ խոսքը վերաբերում է հանրային գիտակցության ռազմականացմանը, առիթ է լինում լսել միանգամայն լուրջ հակափաստարկներ ու հանդիմանություններ, սակայն դա նշանակում է հասկանալ պատերազմի, որպես երկարաժամկետ խաղաղության հաստատման միջոցի, նպատակներն ու խնդիրները:
Պատերազմի նպատակը երբեք մարտադաշտում հաղթանակը կամ պարզապես տարածք զավթելը չէ. այն վարում են քաղաքական նպատակների իրականացման համար, որոնց անհնար է հասնել այլ միջոցներով, բացի բռնության կիրառումից։
Վերջին շրջանում մարդիկ հաճախ են միմյանց հարցնում. «Պատերազմ կլինի՞, թե՞ ոչ» Դրական կամ բացասական պատասխաններից հետո սկսում են քննարկել՝ ինչպիսի՞ն կլինի այդ պատերազմը, կդիմանա՞նք դրան, թե՞ կկորցնենք մեր ձեռքբերումները։ Ամեն ինչ շատ բնական է, քանի դեռ չես խորացել բառերի իմաստների մեջ, քանի դեռ չես փշաքաղվել «պատերազմ», «դիմանալ», «կորցնել» բառերի ամբողջ տարողությունը զգալուց։
Վերջին տարիներին մերթընդմերթ հանրության շրջանում տեղեկություններ են տարածվում պատերազմի վերսկսման մասին։հատկապես կարևոր է համարում հանրության կողմից ասեկոսեների միջոցով պատերազմի սպառնալիքի մասին տեղեկանալը։
Եթե գերտերություններին ձեռնտու չլինի պատերազմի վերսկսումը, այն չի սկսվի։
Բանակը երկրի անվտանգությունը արտաքին ներխուժումներից պաշտպանելու հիմնական երաշխիքն է, սակայն կան պետություններ, որոնք չունեն սեփական բանակը:
Պատերազմի կանոնները
Միջազգային մարդասիրական իրավունքը, որը հայտնի է նաև որպես «պատերազմի օրենք», միջազգային հանրային իրավունքի կարևոր ճյուղերից է։ Այն բաղկացած է այնպիսի նորմերից, որոնք զինված ընդհարումների ժամանակ պաշտպանում են այն անձանց, ովքեր չեն մասնակցում, կամ դադարել են մասնակցել ռազմական գործողություններին և սահմանափակում են պատերազմելու մեթոդների և միջոցների կիրառումը։ Նրա հիմնական նպատակն է թեթևացնել և կանխել մարդկային տառապանքը զինված ընդհարումների պայմաններում։ Այդ իրավունքի կանոններին պարտավոր են ենթարկվել ոչ միայն կառավարություններն ու դրանց զինված ուժերը, այլ նաև զինված ընդդիմադիր խմբավորումներն ու հակամարտության մասնակից այլ կողմերը:
1949թ. Ժնևի չորս կոնվենցիաները վերաբերում են միջազգային բնույթ կրող զինված ընդհարումներին։ Կոնվենցիաներում ամրագրված է, որ անհրաժեշտ է խնայել և մարդասիրաբար վերաբերել քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաև այն անձանց, ովքեր ակտիվորեն չեն մասնակցում պատերազմական գործողություններին։ Կոնվենցիաները սահմանում են նաև ԿԽՄԿ-ի դերը մարդկային տառապանքը թեթևացնելու գործում։ Բացի դրանից, բոլոր չորս կոնվենցիաներում ընդգրկված և ընդհանուր բնույթ կրող 3-րդ հոդվածով ԿԽՄԿ-ին թույլատրվում է իր ծառայություններն առաջարկել նաև ոչ միջազգային բնույթի զինված հակամարտությունների դեպքում և նվազագույն պաշտպանություն ապահովել նման ընդհարումներից տուժածների համար:
1977թ. երկու Լրացուցիչ արձանագրությունները ամբողջացնում են Ժնևի կոնվենցիաները։ Դրանց նպատակն է նվազեցնել բռնությունն ու պաշտպանել քաղաքացիական բնակչությանը՝ խստացնելով պատերազմական գործողություններ վարելու կանոնները:
2005թ. սկզբի դրությամբ 192 երկրներ համարվում են Ժնևի կոնվենցիաներին հարողներ, I-ին արձանագրությանն են հարում 162, իսկ II-րդ արձանագրությանը՝ 157 երկրներ:

Ամփոփում
Այսպիսով, եթե ամփոփենք մեր ասելիքը,ապա կարող ենք վստահ ասել,որ դեռևս ի հայտ չեն եկել այնպիսի միջոցներ,որոնք կարող են այնպես ուժգնորեն ու հիմնավորապես,ինչպես յուրաքանչյուր խոշոր պատերազմը,թուլացող ժողովուրդներին ներշնչել այնպիսի բիրտ,արշավային եռանդ,այնպիսի խոր,դիմազուրկ ատելություն,թշնամուն ոչնչացնելու այնպիսի համընդհանուր,կազմակերպված խանդավառություն,այնպիսի սեգ անտարբերություն խոշոր կորուստների,իր սեփական և մտերիմների կյանքի հանդեպ,հոգու այնպիսի խուլ երկրաշարժի նմանվող թրթիռ:Ներթափանցող առուներն ու հոսանքները,որոնք,իրավ է,իրենց հետ բերում են քարեր ու ամեն տեսակի աղտեղություն և ոչնչացնում են նուրբ մշակույթի դաշտերը,ավելի ուշ`բարենպաստ հանգամանքների առկայությամբ,նոր ուժով են գործի դնում հոգևոր զինանոցի մեխանիզմները:Ինչպես մշակույթը անկարող է գոյատևել առանց կրքերի,արատների ու չարության: 
Յուրաքանչյուր հաղթական պատերազմից հետո հաղթողն անվայելուչ համառությամբ արտահայտում է իր հավակնությունը.ես հաղթեցի,քանի որ ես իրավացի էի:Իսկ պարտված կողմը,պատերազմից հետո ծեր կանանց նման “մեղավորներ” փնտրելու փոխարեն,պետք է տղամարդավարի`խստորեն դիմի թշնամուն.”Այս պատերազմում մենք պարտվեցինք,իսկ դուք հաղթեցիք:Այս հարցը վճռված է,ուստի եկեք խոսենք այն մասին,թե այդ ամենից ինչ եզրահանգում պետք է կատարել`նկատի ունենալով ապագայի հանդեպ եղած պատասխանատվությունը,որը ծանրացած է առաջին հերթին հաղթողի վրա”:Տասնամյակներ անց ի հայտ եկող յուրաքանչյուր նոր փաստաթուղթ հանգեցնում է նրան,որ նոր ուժգնությամբ են հնչում անվայել աղաղակները,բորբոքվում են ատելությունն ու ցասումը,փոխանակ պատերազմի ավարտը թաղեր այն,ծայրահեղ դեպքում`բարոյապես:Նման բան հնարավոր է սոսկ գործի և վեհանձնության,բայց առաջին հերթին`արժանապատվության շնորհիվ:Մինչդեռ այդ անհնարին է “բարոյականության” շնորհիվ,որը իրականում երկու կողմերի համար էլ ստորացուցիչ վիճակ է ենթադրում:Փոխանակ հոգ տանելու այն մասին,ինչին առնչվում է քաղաքականությունը,այն է`ապագան և պատասխանատվությունը նրա հանդեպ,բարոյականությունը զբաղվում է անցյալում եղած մեղքերին առնչվող, քաղաքականապես ամուլ հարցերով: 
Այնպիսի բարձր զարգացած,ուստի և անխուսափելիորեն հույլ մարդկությունը,ինչպիսին արդի եվրոպական հասարակությունն է,կարիք ունի ոչ թե որևէ,այլ խոշոր և սոսկալի պատերազմի,այն է`ժամանակավոր վերադարձի բարբարոսության,որպեսզի մշակույթի միջոցների պատճառով չկորցնի իր մշակույթը և կյանքը:
Այստեղ տեղին է նշել ֆրանսիական դիմադրության ակտիվ ներկայացուցիչ,փիլիսոփա,հոգեբան Ալբեր Քամյուի խոսքերը.”Հարկ է անդադար զորացնել ազգի ռազմունակությունը,մարտական ոգին,բանականությունը,երբևէ չզրկել իր հուսալի ապավենից`սրից,քանզի սուրը,որ միշտ պատրաստ է շողալու,խաղաղության պահպանման լավագույն երաշխիքն է.”Խաղաղություն ես ուզում,պատրաստվիր պատերազմի”:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել