ՖԻՆԼԱՆԴԻԱ
Արգելքի ընդունման տարին՝ 1977:
Որտե՞ղ է թույլատրվում ծխել. ոչ հասարակական բացօթյա տարածքներում և սեփական տանը:
Ծխողների համար նախատեսված տուգանք՝ €50-150, անչափահասներին սպառնում է ազատազրկում:
ԻՌԼԱՆԴԻԱ
Արգելքի ընդունման տարին՝ 2004:
Որտե՞ղ է թույլատրվում ծխել. հյուրանոցներում, փողոցներում, բանտերում, ինտերնետային ակումբներում և հոգեբուժարաններում առանձնացված հատուկ տարածքներում:
Ծխողների համար նախատեսված տուգանք՝ €3000:
ՇՎԵԴԻԱ
Արգելքի ընդունման տարին՝ 2005:
Որտե՞ղ է թույլատրվում ծխել. բարերի և ռեստորանների՝ այլ շինություններից առանձնացված հատուկ տարածքներում, որոնք նախատեսված չեն նաև ուտելու և խմելու համար:
Ծխողների համար նախատեսված տուգանք՝ մինչև €100:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
Արգելքի ընդունման տարին՝ 2006-2007 (ըստ փուլերի՝ Միացյալ թագավորության տարբեր մասերում):
Որտե՞ղ է թույլատրվում ծխել. մասնակի շինություններում, հյուրանոցների համարներում և բանտերում, բացօթյա տարածքներում:
Ծխողների համար նախատեսված տուգանք՝ մինչև 2500:
ԳԵՐՄԱՆԻԱ
Արգելքի ընդունման տարին՝ 2008:
Որտե՞ղ է թույլատրվում ծխել. հասարակական հատուկ կահավորված տարածքներում, հյուրանոցներում:
Ծխողների համար նախատեսված տուգանք՝ €25-250:
ՀՆԴԿԱՍՏԱՆ
Արգելքի ընդունման տարին՝ 2008:
Որտե՞ղ է թույլատրվում ծխել. բացօթյա և հատուկ կահավորված տարածքներում:
Ծխողների համար նախատեսված տուգանք՝ 200 ռուփի ($4,25):
ՖՐԱՆՍԻԱ
Արգելքի ընդունման տարին՝ 2008:
Որտե՞ղ է թույլատրվում ծխել. ռեստորանների և սրճարանների բացօթյա տարածքներում, երկաթուղային պլատֆորմերում և շոգեքարշերի տախտակամածներում:
Ծխողների համար նախատեսված տուգանք՝ €68:
ՃԱՊՈՆԻԱ
Արգելքի ընդունման տարին՝ 2009:
Որտե՞ղ է թույլատրվում ծխել. հատուկ կահավորված տարածքներում և բացօթյա տարածքներում (բայց ոչ բոլոր քաղաքների ու փողոցների համար):
Ծխողների համար նախատեսված տուգանք՝ միջինը՝ 1000 իեն($13), առավելագույնը՝ 40 000 իեն ($500):
ԱՄՆ
Արգելքի ընդունման տարին՝ 2010 (նահանգների կեսից ավելին):
Որտե՞ղ է թույլատրվում ծխել. տանը, հասարակական հատուկ կահավորված տարածքներում և բացօթյա տարածքներում:
Ծխողների համար նախատեսված տուգանք՝ միջինը՝ $250-1000 (կախված տվյալ նահանգի օրենքից):
ՀՈՒՆԱՍՏԱՆ
Արգելքի ընդունման տարին՝ 2010:
Որտե՞ղ է թույլատրվում ծխել. տանը, հասարակական հատուկ կահավորված տարածքներում և բացօթյա տարածքներում
Ծխողների համար նախատեսված տուգանք՝ €50-200 մինչև €3000 հասարակական տրանսպորտում ծխելու համար, մինչև €10 000՝ կրկնվող խախտումների համար: