Newsline.am-ը գրում է.
Գյումրեցի ծանրամարտիկ Մելինե Դալուզյանն այսօր նշում է իր ծննդյան 27 ամյակը: Այս առնչությամբ Newsline-ը զրուցեց Մելինեի հետ՝ տեղեկանալու նրա ապագա անելիքների մասին:
Ինչպես փոխանցեց ծանրամարտիկը, ինքն առաջիկայում ունի մեկ նպատակ՝ պատվով ներկայացնել Հայաստանը աշխարհի կայանալիք առաջնությունում:
Մելինե Դալուզյանը նշեց, որ 27 տարեկանն այն տարիքը չէ, որ ինքը լքի ծանրամարտը: Սպորտսմենը նշեց, որ ինքը նախկինում դադար էր վերցրել ստացած վնասվածքների պատճառով, և քանի որ առողջական վիճակն արդեն լավ է՝ մտադրություն չունի դուրս գալ սպորտից:
«Սպորտը լքելու մտադրություն չունեմ: 27 տարեկանը մեծ տարիք չէ: Կան 35 տարեկան ծանրամարտիկներ, այնպես որ դուրս գալու մտադրություն չունեմ»,- նշեց նա:
Մելինեն ասաց, որ ծննդյան օրը կնշի տանը՝ ընտանիքի, հարազատների շրջապատում: