Երևի ամենաուժեղ ֆանտաստ գրողի մտքով էլ իննսունականների սկզբին չէր անցնի, որ Տեր-Պետրոսյանը` ջեբի շունը, կամ ինչպես տատս էր նրան կոչում՝ շշմած դառագոյը, այսօր ՀԱԿ-ի դագաղի վերջին մեխը կխփի: Զարմանալի է, բայց այլևս փաստ. Այն, ինչ տարիներ շարունակ չէր հաջողվում իշխանություններին՝ իր ողջ ադմինիստրատիվ ռեսուրսով հանդերձ, հաջողվեց պադկաբլուչնիկ Լյովիկին,  ով շան բախտով հայտնվեց բարոյականությամբ առանձնապես չփայլող Շողերի ծոցում, ապա Աստծո կամքով, թե հրաշքով՝ ԼՏՊ-ի գրպանում: Չնայած Լյովիկին թերագնահատել էլ չի կարելի, մարդն իրոք հերոս է, մի վերերկրային էակ: Հա, մի զարմացեք, Լյովիկը աշխարհիս երեսին երևի միակ տղամարդն է, ով կարողացավ դիմանալ ազգային աղետ Շողերին: Նրա նյարդային համակարգն իրոք արժանի է հավետ գտնվելու անատոմիական թանգարանում` որպես գիտական փորձերի անցկացման աննախադեպ նմուշ, քանի որ լինել Շողերի ամուսինը և չմեռնել ինֆարկտից հինգ օր անց անհնար է: Համենայնդեպս, «Շամիրամի» գծով Շողերի գործընկերուհիների ամուսինները կյանքից հեռանում են հենց արյան շրջանառության խանգարումից, իսկ նրանցից մեկը, որն այժմ ղեկավարում է մայրաքաղաքի մի պատկառելի կրթական հաստատություն, 10 տարվա մեջ հասցրեց անգամ երկու ամուսին թաղել:


Այսօր Լյովիկս ծելեզվիզդա է: Չի իջնում էկրաններից ու չի դադարում մանդր-մունդր ասուլիսներ տալ: Խոսում է, խոսում… Էնքան է խոսել, որ Շողերի հաչոցը կտրել է: Զգում ես՝ տղան տարերքի մեջ է ու ինչ-որ շատ խառը: Բանակցում է, հրմշտում, մեղադրում, ծախվում, գին բարձրացնում… ու դա անպայմանորեն անում է վեհ գաղափարներից ելնելով: Բայց դե ասում են՝ քաղաքական շուկայում ՀԱԿ-ին լավ գին չեն տալիս: Ասում են նաև, որ Լյովիկը շատ չի էլ պահանջում:

Ինչևէ, Լյովիկիս ներկա գործողությունների ողջ տրամաբանությունը հասկանալու համար շատ բան պետք չէ: Թերևս բավարար է միայն փոքրիկ պատմական էքսկուրս:

Լյովիկ 2-ը շատ խոստումնալից կարիերա էր անում, մինչև նրա գուռուին իգդիր արեցին, ու վերջինս գահավիժելով իր հետ անդունդը տարավ իր մանրապճեղներից շատերին՝ Լյովիկ Զուրաբյանին ու նրա 1000-դոլարանոց աշխատավարձն էլ այդ թվում:

Ու, երբ թվում էր, որ էլ ոչինչ լավ օրերը հետ չի բերի, ու Լյովիկս սառնարանում խավիարի երեսն է՛լ տեսնողը չի, հանկարծ ԼՏՊ-ն մի օր ձախ ոտքի վրա է զարթնում ու որոշում I’ll be back անել: Ապա վերցնում ու իր հետ բերում է այն բանկա-բթուլկեքին, որոնց, թվում էր, վաղուց աղբանոցում թաղել է: Բանկաներից ամենամանդրը Լյովիկս էր, ով անընդհատ հայտվում էր մյուսների ստվերում։ Ինծիլիգենծիկ Լյովիկը այդ ժամանակ շատ էր հպարտանում, երբ պապայի կողքին կանգնում էր հարթակում ու գոռում. «ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ՁԵՐ ՁԵՌՔԵՐԸ ԺՈՂՈՎՈ~ՒՐԴ»: Բայց ձեռքեր այդպես էլ չէին հայտնվում: Բոլորը գիտեին, թե ով է Լյովիկը:
Անգամ մարտի 1-ից հետո, երբ հեղափոխությունը ձախողվեց, և միջինքաշայինները սկսեցին որոշակի դերակատարում ունենալ, Լյովիկը էլի բաց թողեց նախաձեռնությունը և էլի հայտնվեց մեջտեղներում, որովհետև ի տարբերություն մեկ այլ միջին քաշայինի՝ Նիկոլ Փաշինյանի, նա բանտում ոչ մի րոպե չանցկացրեց: Սկզբում սա, իհարկե, լավ էր անդրադառնում կուսակցական ապարատում նրա վերելքի վրա, որովհետև ստեղծված պայմաններում, երբ լավագույններից լավագունները բանտարկված էին կամ ասպարեզից դուրս մղված, դաշտ ազատվեց վատագույններից լավագույնների համար, և անսահման դաշտ կար քծնելու և ԼՏՊ-ի քամակը լպստելու: Ու հենց այս պահից Լյովիկը սկսեց աղոտ գիտակցել, որ պետք է գործել գլխով: Մտնել ու դուրս գալ ամեն հարմար առիթով:
Ցավոք կամ բարեբախտաբար, Լևոն Առաջինի մեգապլանը ձախողվեց և երբ վերջինս զգույշ քայլերով գերեզմանոցում իր համար տեղ էր ջոկում, պնակալեզ Լյովիկս, ով հասցրել էր ԼՏՊ-ի սիրելի սկյուռիկը դառնալ, դարձավ նաև ՀԱԿ թագաժառանգը: Հայտնի խոսք կա չէ՞. «Ճգնաժամից հետո միլիոն կորցրածները ջանում էին իրենց միլիոնը ետ բերել, իսկ 10 ցենտ կորցրածները իրենց ցենտերի մասին էին երազում»: Լյովիկի դեպքում էլ նույնն է: Այսօր նա փորձում է օգտագործել իր միակ ֆոռան՝ ԼՏՊ-ին սիրելի լինելու փաստը, ու կոպեկներով խուռդել ՀԱԿ-ը ԲՀԿ-ին: Արդյունքում ՀԱԿ է՛լ չի լինի, իսկ Լյովիկը կլուծի շատ նեղ անձնական խնդիր, որի մասին 14 տարի զօրուգիշեր երազում էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել