Հայաստանում է Իրաքի եզդիների ցեղասպանության մեղավորներից մեկը
    Շեյխ Շամո

Այս օրերին Հայաստանում է Իրաքի եզդիների ցեղասպանության հարցում իր մեղավորությունն ունեցող Շեխ Շամոն: Ցավոք սրտի, Հայաստանում գտնվել են եզդիներ, ովքեր ընդունել են նրան և անգամ հրավիրել են ապրիլի 21-ին մասնակցել Օսմանյան Թուրքիայի եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի բացմանը: Այդ հուշակոթողն ինքնին արժեքավոր է եզդիների համար, սակայն դրա բացմանը Շեխ Շամոյի մասնակցությունն այլ որակներ է հաղորդում այդ կարևոր միջոցառմանը: Մենք՝ հայաստանաբնակ եզդիների շահերը ներկայացնող բոլոր հասարակական կազմակերպություններս, դատապարտում ենք այդ միջոցառումներին Շեխ Շամոյի մասնակցությունը և հայտարարում ենք, որ Իրաքի եզդիների ցեղասպանության մեջ իր մեղավորությունն ունեցող մարդը չի կարող կարեկից լինել եզդիներին, մարդ, ով դեմ է Շանգալի ինքնավարությանը և եզդիական դրոշին, նա իրավունք չունի հանդես գալ եզդիների անունից: Այն մարդը, ում չեն ընդունում և ոչ մի եզդիական համայնքում, Հայաստանում իրավունք չունի խոսել եզդիների անունից: Կոչ ենք անում պետական մարմիններին չընդունել այս ինքնակոչին: «Եզդիների ազգային միություն» հասարակական կազմակերպություն, «Սինջար եզդիների ազգային միավորում», «Շամս» հասարակական կազմակերպություն, «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպություն։

 Լուսանկարում՝ Շեյխ Շամո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել