Բաղադրությունը

Շոկոլադ - 150 գրամ
Կակաո փոշի - 0,5 բաժակ
Կաթ - 2 բաժակ
Աղ - մի պտղունց
Շաքարավազ - 0.75 բաժակ
Ձվի դեղնուց - 4 հատ



Պատրաստման եղանակը

1. Կաթսայի մեջ հարել կակաոն 1 բաժակ կաթի և մի պտղունց աղի հետ:
2. Խառնուրդը հասցնել եռման աստիճանի, ավելացնել մանր կտրտած շոկոլադը, խառնել, մինչև դառնա միատարր զանգված: 
3. Նույն կաթսան օգտագործելով՝ տաքացնել 1 բաժակ կաթը շաքարավազի հետ, մինչև շաքարավազը հալվի:
4. Հարել ձվի դեղնուցը և բարակ շիթով լցնել կաթի և շաքարավազի վրա՝ լավ խառնելով: 
5. Դնել դանդաղ կրակի վրա և եփել՝ անընդհատ խառնելով, մինչև խառնուրդը պնդանա, խառնել փայտյա գդալով: 
6. Ավելացնել եփովի կրեմը շոկոլադե խառնուրդին փլավքամիչի միջոցով: 
7. Լավ խառնել և դնել տարողությունը սառույցով ամանի մեջ, խառնել, մինչև սառչի: Այնուհետ փակել ամանի բերանը և դնել սառնարան, որ ամբողջությամբ սառչի: 
8. Շոկոլադային խառնուրդը լցնել պաղպաղակի ամանի:
9. Պատրաստի պաղպաղակը պահպանել հերմետիկ ամանի մեջ սառնարանում:
10. Մատուցելուց առաջ հանել և թողնել մի քիչ հալվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել