Esem.am-ը գրում է.

Աշխարհահռչակ հեռուստաաստղ, հայազգի Քիմ Քարդաշյանի ընտանիքում 6 երեխա են: Նա ունի չորս քույր և մեկ եղբայր: Սակայն Քարդաշյանների երկու հարազատ քույրերը Քարդաշյան չեն: Բանն այն է, որ Քիմի մայրը`Քրիսը, Քիմի հորից` իրավաբան Ռոբերտ Քարդաշյանից հետո ամուսնացել է Բրյուս Ջենների հետ, որից էլ լույս աշխարհ է բերել երկու աղջիկ երեխա` Քենդելին և Քայլիին:

Քարդաշյանի քույրերը, ովքեր բացարձակ հայի արյուն չունեն, սիրով հանդես են գալիս Քարդաշյան բրենդի ներքո և այսօր պակաս հայտնի չեն, քան հենց Քարդաշյանները: Ավելին, այս երկու աղջիկները ակտիվորեն զբաղվում են մոդելային կարիերայով և հատկապես Քենդելը հավակնում է գերազանցել Քիմի փառքն ու կարողությունը: Նա այսօր աշխարհի ամենախոստումնալից մոդելներից մեկն է համարվում, ով հանդես է գալիս ամենահեղինակավոր ցուցադրություններում և գովազդային արշավներում: Քույրերի եկամուտները 6 զրոներով են հաշվվում:

Ժամանակ առ ժամանակ միջազգային մամուլում նյութեր են հայտնվում այն մասին, իբրև Քարդաշյան և Ջեններ քույրերը մրցակցում են միմյանց հետ և ինչ-որ առումներով նախանձում միմյանց հաջողություններին: Սակայն հետևելով քույրերի սոցցանցային էջերին, կարելի է հասկանալ, որ դա բոլորովին այդպես չէ, նրանք ուրախանում են միմյանց հաջողություններով, հրապարակում միմյանց նորությունների մասին ու հպարտության ու սիրո խոսքեր շռայլում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել