Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտի գիտնականները վստահ են, որ մինչև այժմ տարածված այն կարծիքը որ ծերությունը պետք է սկսել հաշվել 65 տարեկան հասակում սխալ է: Գիտնականները իրականացրել են ուսումնասիրություն և եզրակացրել, որ ամեն ինչ փոխվել է:
Ըստ ուսումնասիրության տվյալների՝ ծերությունը պետք է որոշվի նրանով, թե քանի տարի է մնացել ապրելու մարդուն:
Դեռ 200 տարի առաջ մինչև 60 տարի ապրող մարդկանց հասակը համարվում էր խոր ծերություն։ Այսօր, այդ տարիքում տղամարդիկ ու կանայք, բավական ակտիվ ապրելակերպ են վարում: Հետևաբար, հիմա ծերությունը գալիս է 74 տարեկանից հետո միայն:
Համենայն դեպս, դա վերաբերում է ամերիկացիների և եվրոպացիներին: Իսկ, ասենք, Ռուսաստանում, որտեղ տղամարդկանց կյանքի տևողությունը 65 տարի է, ծերությունը սկսվում է 50 տարեկանից:
Փորձագետները նշում են, որ եթե փոխվում է ծերության մասին տեսակետը, ծերերի թիվն անմիջապես կնվազի:
Բայց բրիտանացի գիտնականները դեմ են հանդես եկել նման տեսակետին: Ըստ նրանց՝ նույնիսկ նույն երկրում կյանքի միջև տևողության տարբերությունը հարուստ և աղքատ մարդկանց միջև բավականին էական է: Օրինակ, Մեծ Բրիտանիայում հարուստ քաղաքացիներն ապրում են 9 տարի ավելի երկար, քան աղքատները: