Նկատել եք չէ՞, որ միջինից բարդ տրամաբանական խնդրի լուծման համար երբեմն ահագին ջանք ու ժամանակ է վատնվում: Նույնիսկ շատ խելացի ու ճկուն ուղեղով մարդիկ երբեմն ժամերով կարող է մտածեն...
Երբ գիտենք, որ մեր առաջ տրամաբանական խնդիր է դրված, դպրոցից եկած կարծրատիպերով սկսում ենք կենտրոնանալ ու մտածել, բայց շատ հաճախ մեր գործերի ու կյանքի հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումներ ենք կայացնում մի քանի րոպեում:
Ի՞նչ է, կյանքի առաջադրած խնդիրները կարող է տրամաբանական հարցերից ավելի՞ պրիմիտիվ են...
Վստահ եմ` շատերը հետս համաձայն չեն լինի ու կասեն, որ բոլորն էլ օգտագործում են մտածելու հնարավորությունը... Առաջին արձագանքի դեպքում բնական է, բայց եթե մի փոքր խորանանք, մարդկանց մեծ մասը պարզապես օրվա ընթացքում շատ քիչ ժամանակ է հատկացնում մտածելու վրա...
Հլը հիշեք` քանի անգամ եք օրվա մեջ Ձեզ բռնացնում այն պահին, երբ ամենայն լրջությամբ ու խորությամբ մտածում եք, թե ինչ պլաններ ունեք երկարաժամկետ, ինչ քայլեր եք կատարում դրանք իրագործելու համար, գնահատո՞ւմ եք արդյոք ռիսկեր դրանց իրագործման ճանապարհին...