ԱՄՆ Լուիզիանա նահանգի հայերը այսօր՝ ապրիլի 19-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հիշատակի միջոցառում են կազմակերպելու։ Նահանգի մայրաքաղաք Բաթոն Ռուժում՝ Սուրբ Կարապետ եկեղեցում, կմատուցվի սուրբ պատարագ, և հոգեհանգստյան արարողություն կկայանա՝ ի հիշատակ 1.5 մլն զոհերի։
«Դաշնակից տերությունները՝ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը, 1915թ. մայիսին համատեղ հայտարարություն արեցին՝ Օսմանյան կայսրությանը մեղադրելով մարդկության դեմ հանցագործության մեջ»,- նշել են միջոցառման կազմակերպիչները և հավելել, որ 100 տարի անց հայերը բախվում են Թուրքիայի ժխտողականությանը, ինչը վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ առավել հավանական դարձնելով ապագա ցեղասպանությունները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zhora.grigoryan/posts/816933068393680?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել