Կարծես մնացած ամեն ինչ լավ էր, մեկ էլ CyanogenOS-ն իր 12-րդ տարբերակը տարածեց ONEPLUS ONE-ի համար։ Ինքը տարածեց, ես էլ դրեցի։ Դնելը դրեցի, մեկ էլ տեսնեմ էլի Google Play Service-ը համը հանում ա՝ screen off վիճակում 100% awake state ապահովելով ու արդյունքում՝ ստանդարտ 6-8 mA հոսանքի փոխարեն 40-50 տանելով։ Սրա հարցը իհարկե լուծեցինք, մինչև մի շաբաթից խոստացված թարմացումը գա։ Բայց մեկ էլ տեսնեմ որիշ խնդիր կա։ Այսինքն՝ էլի կուտակված գործդ ստիպված պիտի թողնես մի կողմ, սիանոգենի վրա թիթեռնիկ նկարես։ Մղձավանջ, մի խոսքով։
Որ ասում եմ խնդիր, պետք չի մտածել, թե ԽՆԴԻՐ… նույն կարգի, ոնց, ասենք, iOS-ի վրա առանց կոմպի երգ ու կինո քաշելը, կամ Mac OS X-ի վրա էքսելով գործ անելը։ Չէ, նենց քիփլիկ, պուճուր խնդրիկ էր, բայց տեղին համարեցի սրան էլ անդրադառնալ, քանի որ էս հին պոստումս նկարագրած լուծմանը խանգառում ա։
Էսպես ուրեմն, էդ նախորդ պոստում ներկայացրել էի Tasker ծրագրի հնարավորությունների օգտագործմամբ խելախոսի ռեսուրսների խիստ նվազեցման հնարավորությունը՝ էկրանն անջատած ժամանակ ու գիշերը: Այսինքն՝ երբ պետք ա, խելախոսդ ջորու պես բանում ա, բայց երբ բանելու անհրաժեշտություն չկա, բլնգյած վեր ընկնում ու չվաստակած ռեսուրս չի ծախսում։ Էդ՝ ոնց էշիդ գիշերները սատկացնես, առավոտները ռեանիմացիա անես, ղրկես բանելու… կամ, ոնց պատգամավորներին հաց տաս մենակ քվեարկության կոճակը սեղմելու ընթացքում, իսկ մնացած ժամանակ բերդերում պահես։ Հրաշալի լուծում, մի խոսքով։
Իսկ խնդիրն, ավելի ճիշտ՝ խնդրիկն առաջացավ, երբ պարզեցի, որ ծծովի (հազար անգամ ներողություն եմ խնդրում) Անդրոիդ 5-ից (Android 5 Lollipop) սկսած Mobile Data Off հնարավորությունը tasker-ի համար (ու ոչ միայն) փակել են աննորմալները։ Ընդհանրապես, էս անդրոիդի մեջ մի բան դուրս չի գալիս… ինտերֆեյսը iOS-ական սղալած –լպստած վիճակների տանելուն (ու դրանից արդեն իսկ անցնելուն) զուգահեռ, ոնց որ սկսեն մեջը քչփորելու հնարավորություններն էլ մանրից սահմանափակել։
Մի խոսքով, քանի որ էս հնարավորությունն անջատված էր, tasker-ի էն վերը նշած պոստում նկարագրված լուծումը կիրառելու ժամանակ հասնում էր mobile data-ն անջատելուն (կամ միացնելուն) ու լռվում։
ԼՈՒԾՈՒՄԸ.
քայլ ա) install Secure Settings app
բ) բացում ենք Tasker-ը, մտնում Tasks, գտնում նախորդ պոստում նկարագրված եղանակով ստեղծված Night պրոֆիլը, միջից ջնջում mobile data տողը, ավելացնում նոր task —> plugin > Secure Settings > Configuration > Actions > Run Commant։ Վերևի տողում, որտեղ գրված ա “Enter your executable command here” գրում ենք “scv data disable”, տակը “use root” ծիտիկը «ծտում» (բա էլ ո՞նց ասեմ), Command Name-ի դիմացն էլ մի անուն գրում, օրինակ՝ “Data Off”։ Հիշում, դուրս գալիս։
գ) նմանատիպ ձևով ստեղծում ենք նոր՝ “Data On” task-ը, էն միակ տարբերությամբ, որ էստեղ հրամանը “scv data enable”-ն է։
դ) վայելում արդեն աշխատող tasker-ի էս կոնֆիգորացիան ու շարունակում կայֆավատ լինել խելախոսի մեջ կինո խցկելու համար 14 գլամուր սարք աշխատացնող ընկերոջ/ընկերուհու վրա։
Լայքեսցեք զպոստս զայս ի փառս ազատ սոֆթի…