Գնում եմ հանրահավաք։ Տաքսու վարորդին խնդրեցի նախագահականի ետևում գտնվող խանութի մոտ պահել մեքենան։ Խանութը տնիցս մի 100 մետր հեռու է։ Խանութի առջև մի տաս ոստիկան էր հավաքված, մեքենայից մի 7–8 քայլ հեռու։ Հենց մեքենան կանգնեց ու ես ցանկանում էի դուրս գալ, մեկ էլ նրանցից մեկը արագ քցվեց դեպի իմ դուռը ու բացեց։ Ես անմիջապես մտածեցի, թե հավանաբար ճանաչեց նախորդ օրվա ակցիայից։ Բնականաբար, մտածեցի վայրկենական, որ լավ նպատակ չունի։ Դուռը բացեց, ժպտաց, դուրս եկա, խեթ նայեցի, ու տեսա, որ բան չի ասում, գնացի դեպի խանութ։ Խանութի մուտքի մոտ հավաքված ոստիկանները մի կողմ քաշվեցին, ճանապարհ տվեցին։ Մտա խանութ, դուրս եկա, ու իրենց ժպիտների ներքո գնացի դեպի մեքենան։ Նստեցի, ու վարորդին հարցնում եմ, « Էս ինչ էր՞ ուզում այդ ոստիկանը», պատասխանում է, «Երևի պարզապես ուզեց հարգանք ցույց տալ»։ Այդպես էլ գլուխ չհանեցի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/suzanne.simonyan/posts/10206225124769204?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել