Esem.am-ը գրում է.
Աննա և Արմեն Վարդանյաններն անապահով ընտանիքի զավակներ են: Ծնողները ազնիվ, աշխատող, լավատես մարդիկ են, ովքեր ամեն բան անում են երեխաների կյանքն ապահովվելու և նրանց անհրաժեշտ դեղորայքով ապահովելու, բայց այլևս չեն կարողանում միայնակ ելք գտնել բազում խնդիրների սարդոստայնից:
Դժբախտությունն այս երիտասարդ ընտանիքի համար կրկնակի է. երկու երեխա, երկուսն էլ ունեն առողջական լուրջ խնդիրներ: 10-ամյա Աննայի և 8-ամյա Արմենի գենետիկ հիվանդությունն ի ծնե է(երեխաների հիվանդությունը չենք նշում օբյեկտիվ պատճառներով, սակայն նրանք, ում անչափ կհետաքրքրի դա, պատրաստ ենք անձնական նամակով ներկայացնել հիվանդության բժշկական եզրակացությունները), սակայն զարգացած բժշկության դարաշրջանում հնարավոր է այն ինչ-որ առումով բուժել և երեխաներին հանգիստ կյանք ապահովել:
Երեխաներն օրական խմում են բազմաթիվ դեղեր, որոնց թվում նաև՝ շատ թանկարժեք:
Ընտանիքը կապ է հաստատել մեզ հետ, մենք ուսումնասիրել ենք դեպքը, հետաքրքրվել բոլոր բժշկական փաստաթղթերով: Այն, ինչ պետպատվերի շրջանակում առաջարկվում է մեր երկրում, բավարար չէ երեխաների առողջական վիճակը փոքրիշատե թեթևացնելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ