Fact.am-ը գրում է.
Եթե ուզում եք իմանալ, թե ինչպիսին է Ձեր ընտրյալը, ապա ուշադրություն դարձրեք, թե նա ինչպես է Ձեզ դիմում:
- Սիրտս, հոգիս։ Այսպիսի տղամարդու հետ հարաբերությունները շատ դանդաղ են զարգանում: Սովորաբար նրանք շատ երկար ուսումնասիրում են իրենց ընտրյալներին: Նրանք շատ հավատարիմ են. եթե նա ընտրել է Ձեզ, ապա դա մշտական է:
- Քաղցրս։ Այսպիսի տղամարդկանց ուղեղում միշտ խառնաշփոթ է: Նա կարող է զբաղվել անիմաստ գրքերի ընթերցանությամբ կամ նույնքան անիմաստ սերիալների դիտմամբ: Խելացի կանանց այսպիսի տղամարդիկ նյարդայնացնում են: Նրանք հաճախ անտեղի կատակում են, անտեղի ցիտում որևէ հիմար սերիալից: Արտաքուստ շատ իքնվստահ են:
- Կյանքս։ Այսպիսի տղամարդիկ չափազանց ուշադիր են, սիրում են նաև ուշադրություն ստանալ դիմացինից: Նրանք շատ անմիջական են, բայց երբեմն նաև ձանձրացնող:
- Բալես։ Կարելի է կռահել, որ նրանք չափազանց հոգատար են, ուշադիր սիրելիի նկատմամբ: Բայց նրանցից ակնկալիր նաև չափազանց խստություն: Շատ հաճախ նրանք հայրիկի ֆունկցիաներ են վերցնում իրենց ուսերին: Սակայն նրանց հետ ապահով է, հաճելի:
- «Դուք»-ով։ Երբեմն սա հարգանքի հավաստիք է, սակայն նման տղամարդու հետ հարաբերությունները ոչ մի լավ բան չեն խոստանում քեզ: Սա ինքնահավան և բծախնդիր տղամարդկանց տեսակ է: Նրանց մոտ չափազանց վառ է արտահայտված ձևականությունը: Սիրում են աչքի ընկնել, էգոիստ են:
- Սիրելիս։ Այսպես իրենց ընկերուհիներին են դիմում ինքնավստահ մարդիկ` հաստատուն բնավորությամբ: Այսպիսի թեկնածուին մերժելն այդքան էլ հեշտ չէ: Սակայն միանգամից մոտենալ նրան և նվիրվել ամբողջ սրտով խորհուրդ չի տրվում: Այսպիսի տղամարդիկ հեշտությամբ կարող են վերջ դնել հարաբերություններին անգամ փոքրիկ վրիպումի պատճառով:
- Թանկագինս։ Այսպիսի տղամարդու հետ պատրաստ եղեք մշտապես ձանձրանալու: Մեծ մասամբ այսպիսի տղամարդիկ զուրկ են հումորի զգացումից:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/57298
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել