Glancejournal.com-ը գրում է.

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի պրոֆեսորներից մեկը հայտարարել է,որ բիոցենտրիզմի տեսության համաձայն մահը համարվում է պատրանք,որը ստեղծում է մեր գիտակցությունը: Ռոբերտ Լանցը հաստատում է,որ մահից հետո մարդն անցնում է այլ աշխարհ:

Հետազոտողն ասում է,որ մարդու կյանքը նման է երկար տարիների բույսի,որը միշտ վերադառնում է ,որպեսզի նորից ծաղկի :

Ռոբերտ Լանցը ընդգծում է,որ մարդիկ հավատում են մահին,որովհետև նրանց այդպես սովորեցնում են ,որովհետև գիտակցությունը կյանքը ասոցացնում է ներքին օրգանների ֆունկցիաների աշխատանքի հետ: Լանցը գտնում է,որ մահը չի համարվում կյանքի վերջը,այլ իրենից ներկայացնում է անցում դեպի այլ ՝ զուգահեռ աշխարհ: Ինչ որ կարող է պատահել,արդեն ինչ որ տեղ պատահել է,և նշանակում է սկզբունքորեն մահը չի կարող գոյություն ունենալ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել