Newsline.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի խորհրդի հերթական նիստը` արտգործնախարարների մակարդակով,  տեղի կունենա Թուրքիայում: Gazeta.ru-ն` հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի մամլո ծառայությանը, տեղեկացնում է, որ արտգործնախարարները կհանդիպեն մայիսի 13-14-ը` Թուրքիայի Անթալիա քաղաքում:

ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի օրակարգը կհրապարակվի ավելի ուշ:

Աղբյուրների տեղեկացմամբ` հանդիպման ընթացքում արտգործնախարարները կքննարկեն անվտանգության մարտահրավերները Միջերկրական ծովի տարածաշրջանում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել