Այն հասարակությունը ,որտեղ չկա հասարակության շինարարություն ՝ դատապարտված է ...
Ամենալավ ու անվնաս գաղափարները, որոնք մեզանում կարող են փոքր քար տեղաշարժել հասարակության խնդիրներից ՝ մեզանում առաջացնում են շփոթմունք և վախ:Դժվար չէ հասկանալ թե ինչու է այսօր հասարակական ու կենցաղավարական կյանքը նվազ ու առավել սպասող ցնցումների:անհնար է ուրանալ որ մեր կյանքում ամենափոքր ցնցումը կամ դեպքը ազգային կարևորություն է ստանում և դրանով իսկ ճզմում մեր մեջ արարողին ու ինչ որ բան պլանավորողին:
Նորություն չէ , որ ամեն բանի մեղավորը համացանցն է և լրատվություն , ավելորդ գույների ու շարժերի մեջ ապրելը , բայց առավել քան աննկատ էոր մեդիա գործիքով կառավարվող հասարակությունը չունի միջուկ և զարգացումներ ու հիմնավորապես դառնում է պատեհապաշտ ու անգործունակ :
Ամենախոցելին հասարակության մեջ մշակույթի ոլորտն է , քանի որ լինելով առաջատար և առագաստ այս ոլորտը առաջին է կրում իր վրա տարբնույթ հասարկական ճնշումները : Երբ թնդանոթերը կրակում են մուսաները իրավմամաբ լռում են: Որոնք են մերօրյա թնդանոթները և ուր ենք հասել?:
Մենք շատ ընդանրացված ենք խոսում համացանց ասելով կա թվային ու համացանցային ազդեցությունների մասին:Ունենլով մեծ դաշտ և ամեն վարկյան / անդրոիդ համակարգը ապահովում է այդ ամենը / լուր ստանալով և տալով ՝ մենք զրկված ենք ստեղծելու ունակությունից :
Որևէ մեկը չի կարող ասել թե ժամանակին նեյրոլինգվսիտիկ տարրի ազդեցության գործիքի փոխարեն ՝ ինչ ՊՍԻԽՈՊԻՔՍԵԼԱՅԻՆ հնարքներով ենք ացնում մենք և թե ինչ Մատնոց են ֆռռցնում մեր դեմ օտարկերկյա ՏՏ մասնագետները :
Տեսանելի են միյան վիրուսները որոնք ազգային անվտանգության խնդիր լինելով ցանկացած երկրում ունեն հակազդեցություն, սակայն տարբեր կարգի նկարների պատկերները գրվածքները և նյութերը :Վերջապես քանի հոգի ենք մենք օրական տեսնում և ինչ մեկնաբանությամբ ՝ սա էլ մեկ այլ հարց է:
Օրվա ընթացքում մենք կարդում ենք ավելին քան գիրք կարդալիս/ բազմիցս ասել ենք / և այս ամենը մեդալի մեկ երեսն է : Իսկ ինչ խտությամբ գույներ ենք տեսնում?:Սովորաբար արդեն իսկ հոգնածությունը մահացու է:
Ինչ է անում մշակույթը ՏՏ ԴԱՐՈՒՄ և ինչի է ծառայում ՞:Ունի արդյոք տեղեկություններ ստացող և փոփոխություններ ակնկալող մարդը մշակույթի կարիք կամ խոսելու շարժվելու հղկված կերպ :
Իհարկե ոչ քանի որ տեղեկությունները չեն վերջանում , իսկ պատկերները առավել քան ամեն վարկյան փոխվելով ՝ չեն թողնում քննարկել պատկերի փոխանցած ուղերձը / մշակույթը ուղերձի հղում է ժամանակին ու ապագային/:
Ուրեմն եթե չունենք մշակույթի կարիք՝ ունենք գաստրոսեքսուալ իրականություն ՝ ուտել լինել բավարարված մարմնով և քնել արթնանալ :
Այս տեսակ հասարակությունը խոցելի էու չունի ոչ մի կարգի կարիք : Սոց արդարությունը տեղեկություներ ստանալու և փոխանցելու միջոց է և արվում է որպես արդյունք հասարակության մեջ տարանջատումների համար: Բոլոր ժամանակներում հասարակությունը ձգտում էր ստեղծել ու նպաստել անհատականություն կայացմանը ՝ այսօր անձի կայացմանն ու դրանով իսկ հասարակության մասնատման են տանում բոլորը ու բոլոր երկրներում / սուտ է թե աղադներով ու տարբեր գաղափարներով ուզում են մեզ ՝ հայերիս մասնատել - դա արվում է բոլոր երկրներում , որպեսզի զարգանա լինբերտալիզմը և ինչի արդյունք է իսլամի ծայրահեղականության դրսևորումը /
Մշակույթ ստեղծողը և ուղղորդողը / էլ չենք խոսում կերպարվեստի երաժշտության գրականությա մասին/ այսօր կախում ունի ներհասարակական զարգացումներից և ազդում կամ հակազդում է այդ հասարակությանը իր նետած քարերով :Ուրեմն որպես կանոն սրան անվանում են շուկա որտեղ կա ապրանք և գնորդ / այսօր Եղեռնի Հարյուրամյակի ՆՄ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները նախատեսված են ցածր մակարդակի հասարակության պահանջների բավարարմանը և այս մասին չխոսենք մասնագիտական հարթակից - երևույթը ցնցող է ու աղմկահարույց է , բայց հասարակությունը չունի ժամանակ քննարկելու որակը կամ այլ բան/ Որտեղ է ազգի տեսակը ինքնությունը ներկայացնող արվեստագետըկամ անհատը ՞ ... ստացվում է որ երկրում չէ ու եթե չկա հասարակության ճաշակ թելադրողը ՝ ապա պարզ է այս հասարակության անհուսությունը և անհեռանկարայնությունը մոտակա կես դարի համար / արդի սերունդը և իր զավակները /:
հավելենք ևս մեկ դրվագ մեզնից ու ամփոփենք : Առկա Հայաստանում տարրական կրթություն չունեն բնակչության հինգ տոկոսը ..... և նայում ու սնվում են ոչ մեդիանրով այլ սերիալներով . Իմմմմմմմմմմմմմմաստը ասելով ու տրանսլիտ տառերը հավաքելով / բոլորը ովքեր գրում են տրանսիլտով ունեն վատ ուղղագրություն կամ օդնոկլասնիկի հասունության վկայական:
Ուր է գնում այս հասարակություն՞: Սա միակ հարցն էոր կարող ենք տալ Չարենցի ՆԱԻՐՑԻՆԵՐԻՆ ուղղված հարցաշարից.... ծառայողական ՝ ավելի ճիշտ սպառողակախված իրականություն , որը խոցելի է ու կարճ ասած անորոշություն/ երանի մինչև համաշխարհային տնտեսական ճգնաժամ ապրածներին..../
մնում էվերջին հարցը , - իսկ որն էմեր ինքնությունը ? բա մենք հայ ենք բա մեր դարավոր մշակույթը ?.......
միակ բանը որ կա և դրական է այս հարցում մեր թշնամիններն են և ավելի շուտ պայքարը նրանց դեմ կամ բանակը ու այն ամենը ինչ անում էինքը օտարկերկրյա թշնամում դեմ պայքարով:Դուրս է գալիս որ բոլորը / մարդիկ, պետություններ / բոլորին թշնամի են ու զինվում են....այո:
Հասարակաշինությունը և հասարակարգային ելևէջները միայն այս կերպ ենք պահում ազգային ինքնագիտակցության սահմանները և կամ մշակութային անվտանգության ցուցիչները :Իսկ սրանից ելնելով մենք բոլորս խոսում ենք , գրում քննարկում , փրկում ու տանուլ տալիս բացառապես միասին- մշակույթ պետք չէ մեզ .....անհատ պետք չէ մեզ ... կներեք ժամանակ հետո մենք Մարդ պետություններս կարիք չենք ունենա երկրի /նկարները կա / բակի ծառի ու ծաղկի ....Բոլորս փորձագետ ենք ու գիտենք ոնց չունենալով ունենալ....Անկեղծ հարց է ծագում մի գուցե մեր տեսակին առավել բնորոշ է սա?
Չստացվի վատատեսություն քանի որ ահազանգը դեռ վատի քարոզ չէ:մենք / ոչ մեկին չմեղադրենք ունենք անհաջողություններ , քանի որ չունենք մշակույթ և այն ինչ ունենք հիմա խելք է ու միտք է միայն որը ունեն բոլոր երկրները և որպեսզի կարողանանք գոյատևել որպես տեսակ ՝պետք է ազգովի / բազմիցս ասել ենք / ոչ մեղադրանքով ու դեմ տալով նախարարություններին ու մշակույթի ոլորտին ՝ դառնանք դեպի մշակույթ կրթության միջոցով որպեսզի պաշտպանենք մենք պաշտպանող բանակը ...
Հ՚Գ - շնորհակալություն ՀՀ ՆՄ / որի անդամ եմ / խայտառակ հանրապետական ցուցահանդեսի համար , որը օգնեց մտքով հասկանալ թե որ հասարակության անդամ եմ ես :
Քանդակագործ Արթուր Գևորգյան