ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը168.am-ի թղթակցին հայտնել էր, թե Խանջյան փողոցում տեղի ունեցած նորակառույց շենքի փլուզման հետևանքով փլատակների տակից դուրս բերված բանվորներից 9-ը դուրս են գրվել հիվանդանոցից:
Սակայն քիչ առաջ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի ընդունարանից 168.am-ին տեղեկացրին, որ 11 բանվորները, ովքեր դուրս են բերվել փլատակների տակից, գտնվում են իրենց հիվանդանոցում, և այս պահի դրությամբ ոչ ոք դուրս չի գրվել հիվանդանոցից:
Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկը թեթև վնասվածքներ է ստացել, իսկ մյուսների վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Բոլոր տուժածները ենթարկվում են ռենտգեն ստուգումների: Մանրամասներն ավելի ուշ:
Նյութը՝ 168.am-ից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել