Գարունը թարմության եղանակ է : Թարմության ու նորությունների : Ինչքան էլ ծանր տարա ձմռան ավարտը, (մեկն եմ, այն քչերից, ովքեր ձմեռ ու ցուրտ են սիրում: Հա՜ ,մի զարմացեք, այդպես է, որ կա) ամեն դեպքում համակերպվեցի գարնան գալու հետ:
Իսկ այն, ինչ հնարավոր չէ փոխել, պետք է տանել արժանապատվորեն :
Այնպես որ` գարնան մեջ եմ. գարնանահոտ եմ, գարնանախառը գժոտ, տրամադրությունս էլ անընդհատ փոփոխվում է : Սպասում եմ Սյունեավարի տրամադրություն գա ՝ գրառում անեմ: Սպասում եմ ծառերի բողբոջելուն, սրտումս էլ ձմռան ցուրտ , բայց սիրելի օրերն եմ պահում : Շուտ-շուտ եմ վերհիշում սառույցներն ու մարդկանց դեմքի բողոքական արտահայտությունը:
Ինչ վերաբերում է ինձ՝ ես վերադարձել եմ ինքս իմ սկզբին : Ինքս իմ էությանը:
Նորից գարնան ծառերի նման բողբոջներ կտամ, հետո կծաղկեմ, սիրու՜ն-սիրուն կծաղկեմ , որ կողիքս եղած աղբը իմ գեղեցկությունից սկսի... Շողալ:
Ի՞նչ ասեմ...
Գրելիք չկա: Ասելիք ունեմ, բայց այ գրելիք ՝ չկա՜ :
Որպես վերջաբան էլ ասեմ...
Հմ, ի՞նչ ասեմ:
Լավ ասում եմ.
վերադարձեք ինքներդ ձեր էությանը : Ծաղկեք ու բողբոջեք, ԲԱՅՑ : Ձեր սեփական ՛՛ես՛՛-ից հեռու չգնաք: Պահեք սիրելի ցուրտն ու սառույցները սրտի անկյունում: Էն ամենա-ամենա խորքում,բոլորից թաքուն:
Այ սենց բաներ:
Գիժ գրառում էր չէ՞ : Գարնան նման))) Թող այս գրառման տակ քամի փչի: Ցուրտ ու սառը, բայց խոստումնալից քամի:
Այ սենց բաներ:
Ես էլ չեմ լքում ոչ ձեզ ոչ ինձ, ոչ բլոգս: Գնում օտար ափերում պտտվում ու հետ եմ գալիս իմ էության մոտ, ձեզ մոտ, բլոգիս մոտ :
Ես այստեղ եմ, գարնան հետ մեկտեղ իմ շունչն էլ զգացեք:
Հենց Սյունեավարի տրամադրությունը վերադառնա՝ գրառում կանեմ:
Իսկ մինչ այդ քամու պես այսկողմ-այնկողմ կփչեմ, տեսնենք ինչ է դուրս գալիս դրանից:
Գարնանահոտ գրառում էր:
Մինչ կապ :
Նյութի աղբյուր՝ http://sunesevada.blogspot.com/2012/03/blog-post_06.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել