pFact.am-ը գրում է.

Մարգարտյա կոկտեյլ:

Աշխարհի ամենահին գրազը մարդկության պատմության մեջ եղել է Կլեոպատրայի և նրա սիրեկան Մարկոս Անտոնիոսի միջև: Կլեոպատրան գրազ եկավ,  որ մի ճաշի ընթացքում նա հեշտությամբ կկարողանա 10 միլիոն դինարի գինի խմել: Անտոնիոսն առանց տատանվելու համաձայնեց ընդունել  գրազը: Կլեոպատրան բավականին խորամանկ գտնվեց և  ընթրիքի հենց ամենասկզբում ականջից հանեց սև մարգարտե ականջօղը և գցեց այն գինու մեջ: Կալցիումի կարբոնատի և քացախաթթվի ռեակցիայի արդյունքում գինին վերածվել էր անվնաս խմիչքի: Մարկոս Անտոնիոսն ընդունել էր պարտությունը: Ի դեպ վերջերս գիտնականները ևս հաստատեցին այդ քիմիական  փորձի ճգրտությունը:

Բալզակյան կանայք:

Այս գրազի պատմությունն ավելի շատ գրական հորինվածք է համարվում​​, սական բոլոր նախադրյալներն ունի ճշմարիտ լինելու համար: Հայտնի է, որ  Բալզակը  կանանց գիտակ էր: Մի անգամ ընկերոջ հետ այգում զբոսնելիս, նա տեսավ երկու` իրար հակադրող կանանց: Մեկը շիկահեր էր, լավ կազմվածքով, «փարիզյան քայլվածքով» և շարժուձևով, մյուսը` նիհար, տհաճ թխահեր էր, տարօրինակ գլխարկով: Բալզակը որոշում է գրազ գալ ընկերոջ հետ, որ շիկահերը բնիկ ֆրանսուհի է, հավանակն է երեխաներ չունի և ապրում է գեղեցիկ կյանք է վարում: Իսկ թխահերը տնային տնտեսուհի է, ունի մեկ երեխա, և այժմ երեխան դաստիարակվում է տատիկի մոտ, նա էլ  հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Ընկերները գրազ եկան լավ ռեստորանում ընթրիքի վրա: Եթե պարտվեր Բալակը, ապա նա կվաճարեր, գրազը հաղթելու դեպքում` հակառակը: Սական , երբ «կանանց հոգիների գիտակը» մոտեցավ կանանց և ծանոթացավ նրաց հետ: Պարզվեց, որ շիկահերը ամուսնացած գերմանուհի է, երկու երեխաների մայր է, իսկ թխահերը` ֆրանսուհի, բավականին թեթևամիտ դերասանուհի: Բալզակի բախտն ընթրիքի հարցում այդ գիշեր չէր բերել:

Լուսնու գրազ:

Այն ժամանակ, երբ Նիլ Արմսթրոնգը իր նշնավոր քայլն արեց  մարդկության պատմության մեջ, այդ իրադարձությանը ուրախացավ ոչ միան ԱՄն , այլև   բրիտանացի մի անձնավորություն: Նրա անունը  Դեյվիդ Թրելֆոր էր: Այդ դեպքից 9 տարի առաջ (1960 թ.), գրպանում ունենալով միայն 10 ֆունտ, նա այցելել էր բուքմեյքերական գրասենյակ , ինչ-որ անհավանական բանի վրա խաղադրույք անելու համարա: Առաջադրված խաղադրույքների ցակից  Դեյվիդը հավանում է առաջիկա 10 տարիների ընթացքում դեպի լուսին մարդու ճամփորդությունը: Դեյվիդը  խիզախություն է անում և դնում է խաղադրույքը. այն կազմում էր 1-ը 1000-ի: Բնականաբր նա շահեց:  Թրելֆորը շահած գումարով ձեռք բերեց մարզական ավտոմեքենա, որով մեկ տարի անց վթարի ենթարկվեց ու մահացավ:

Աշխարհի շուրջ:

Ֆիլեաս Ֆոգի «80 օր աշխարհի շուրջը» գրազը  շատեր են փորձել կրկնել իրական կյանքում: Առաջին անգամ Ֆոգի ռեկորդը սահմանվել էր ամերիկացի լրագրող Նելլի Բլայնի կողմից 1889 թվականին: Իր խմբագրին նա առաջարկել էր ուղևորություն կազմակերպել հենց Ժյուլ Վեռնի նկարագրած երթուղով, գրպանում 200 ֆունտով և մի փոքր ուղեբեռով: Հենց այդ ժամանակ Cosmopolitan ամսագիրն ուղարկում է իր լրագրողին նման ճանապարհորդության:Գրազը` թե ով առաջինը կվերադառնա: 1889 թվականի նոյեմբերին Augusta Victoria ինքնաթիռում սկսվեց Նելլիի ուղևորությունը:  Իհարկե իրական կյանքում Նելլիին այդքան փորձություններ չէին սպասվում: Սակայն բոլոր իրադարձությունների  մասին լրագրողները հաղորդում էին հեռագրերով` ամսագրի համար: Այդ ժամանակ ընթերցողներին գրազի հաշվետվություն էր առաջարկվել` խաղադրույքներով, Նելլիի վերադարձից շուտ, իսկ Cosmopolitan-ի լրագրողն այդ ժամանակ նավարկում էր Ատլանտյան օվկիանոսով` հաշտվելով պարտության մտքի հետ:

Վազք սեփական կանոններով:

Այս պատմությունը,կատարելապես բնութագրելով  բրիտանական հումորը, տեղի է ունեցել Անգլիայում մի քանի դար առաջ: Բրայթոն քաղաքում Բուլոք անունով մի մսագործ էր ապրում, նա ճանաչված էր գերության և հնարամտության համար: Մի անգամ Բուլոքը, նույն քաղաքի բնակչին, իսկ ավելի ստույգ` արիստոկրատ կոմս Բերիմորին առաջարկում է գրազ գալ: Նրանք պետք է  մրցեին  վազքում: Մսագործը համարձակորեն հայտարարում է, որ մտադիր է առաջ անցնել երիտասարդ Բերիմորից 100 մետր տարածության վրա, սակայն այն պայմանով, որ ինքն է ընտրում վազքի համար վայրը և 35 մետրի տարբերություն է թողնում: Շահույթը կազմում է մսագործի ամբողջ բիզնեսի արժեքին հավասար գումար: Կոմսն ընդունում է մարտահրավերը: Եվ վազքից հաշված րոպեներ առաջ մսագործը բացահայտում է իր ծրագիրը: Պարզվում է, որ վազքի համար նա ընտրել էր ամենանեղ Բլեք-Լայոն-Լեյն փողոցը, և երբ կոմսը հեշտությամբ հասել էր հակառակորդին, նա պարզապես չէր կարողացել անցնել առաջ: Կոմսն արժանապատվորեն ընդունել էր պարտությունը, և վճարել պարտության դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել