Mediamonitor.am-ը գրում է.
Քնի որակը բարելավող 7 պարզ խորհուրդներ:
Մի կողմ դրեք հեռախոսը:
Էլեկտրական սարքավորումների էկրաններն արձակում են սպիտակակապտավուն լույս, որի սպեկտորը մոտ է ցերեկային լույսին: Նման ճառագայթումը խաբում է ուղեղին, ստիպելով մտածել, որ հիմա օրվա կեսն է և ոչ թե քնի ժամանակ:
Օգտագործեք շիկալար էլեկտրալամպեր:
Ցերակային լույսի լամպերը նույնպես ընդունակ են խախտել օրգանիզմի բնական բիոռիթմերը:
Աշխատեք չօգտագործել ննջասենյակի լուսավորման համար ցերեկային տոնի լամպեր: Երեկոյան լուսավորությունը պետք է մաքսիմալ ջերմ և թույլ լինի: Դա թույլ է տալիս ուղեղին նախապատրաստվել քնին` սկսելով քնի հորմոնի`մելատոնինի արտադրումը:
Սառը ցնցուղ ընդունեք:
Բացի նրանից, որ սառը ցնցուղը բարելավում է մազերի և մաշկի վիճակը, արագացնում է արյան շրջանառությունը, այն նաև ընդունակ է հեշտացնել քնի գործընթացը և գիշերայիn քունը դարձնել ավելի խորը:
Հրաժարվեք տաք ջրով լոգանքից և հաճախ սառը ջրով պրոցեդուրաներ արեք: Որքան սառը լինի ջուրը, այնքան ուժեղ կլինի նրա հանգստացնող ազդեցությունը:
Պատրաստեք բույսերով թեյ:
Բույսերով թեյը երիցուկի, կատվախոտի, նարդոսի, անանուխի և մի շարք այլ բույսերի հիմքով հանգստացնող ազդեցություն ունեն, ինչը թույլ է տալիս արագացնել քնի գործընթացը: Կարևոր է նշել, որ վերոնշյալ բույսերը չեն պարունակում կոֆեին և այլ էներգետիկներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ