Քանի որ ես էս մի քանի օրը կենտրոնացած եմ հարցեր տալու վրա, ապա էսօր կտամ ևս մեկը: Սկսած 2002 թվականից շատերը (էդ թվում նաև ես) պայքարել ենք Ա1+-ի՝ եթեր վերադառնալու համար: Մեզնից ոմանք մի քիչ ավել, ոմանք՝ մի քիչ պակաս, բայց էդ պայքարի մաս կազմել ենք: Հետո մեզնից ոմանք (այդ թվում նաև ես) պարզապես դադարեցինք կռիվ տալ, որովհետև հասկացանք, որ Ա1+-ի վերադարձը համակարգային փոփոխություն չի առաջացնելու, և պայքարը վերածվել է ինքնանպատակի: Էս զգացողությունը հատկապես սրվեց էն պահին, երբ Ա1-ին աջակցելու անվան տակ ստեղծվեց 16 քաղաքական ուժերի դաշինքը, որը, մեր մեջ ասած, արդեն երրորդ միտինգից հետո Ա1-ի մասին ոչ էլ հիշեց: Բայց սա արդեն էական չի: Հիմա արդեն շուրջ մեկ ամիս ա, ինչ Ա1-ի լուրերը եթերում են: Հիմա հարց եմ տալիս՝ ինչ-որ բան փոխվե՞ց, արդյոք տեղի ունեցա՞վ թեկուզ մի փոփոխություն, որն ի զորու ա գույն հաղորդել էն համատարած գորշությանը, որ էսօր կա մեր լրատվական դաշտում: Ըստ իս՝ ամեն բան շարունակում է պտտվել ի շրջանս յուր...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.sardaryan/posts/525683827455716
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել