Չկա աշխարհում մի երկիր, որը կասկածում է, որ 1915 թվականի իրադարձությունները հենց Ցեղասպանություն են: Վստահաբար նույնիսկ թուրքերն են այդպես կարծում՝ չնայած ուղեղի լվացմանը, որի զոհն է բազմամիլիոն թուրք ժողովուրդը:
Սակայն շատ պետություններ, ինչպիսին օրինակ Գերմանիան է, անցյալում հիմնականում առաջնորդվել է աշխարհաքաղաքական առաջնահերթություններով և շրջանցել է հարցը՝ Ցեղասպանությունն անվանելով գերմաներեն համարժեք բառով (Voelkermord), ինչը, սակայն, միջազգային իրավունքի տեսակետից նույնն է, որ ամերիկացիներն օգտագործում են Մեծ Եղեռն եզրույթը: Գերմանական Բոնն քաղաքի արխիվում առկա են Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութեր, որոնց համարժեքը չկա ոչ մի տեղ, և ով, եթե ոչ գերմանացիները պետք է իմանան, թե ինչ է տեղի ունեցել իրականում, և ինչ է նշանակում Ցեղասպանություն: 
Այս ազգն ունեցավ քաջություն ընդունելու սեփական մեղքը հրեաների առաջ, ուր մնաց խնայի թուրքերին: Նրանց խոհեմությունը և ինքնագիտակցությունը բարձր է ամեն ինչից, և գրեթե չեմ կասկածում, որ նախագահ Գաուկը կարտասանի ճիշտ բառը:
Եկել է իրերն ու իրադարձություններն իրենց ճիշտ անուններով կոչելու ժամանակը, որը նաև ապացույց պետք է դառնա, որ քաղաքականությունը կարող է լինել նաև բարոյական:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել