Բաղադրությունը

½ տուփ սպիտակ շոկոլադ
1 տուփ փայտիկներ
1 տուփ պաստեղներ 
Սննդային ներկեր
Հրուշակեղենային զարդարանքներ



Պատրաստման եղանակը

Փայտիկները մտցնել պաստեղների մեջ և սառեցնել 10 րոպե:
Շոկոլադը հալեցնելու համար տեղավորել այն հատուկ տարայով միկրոալիքային վառարան և թողնել 30 վայրկյան: Խառնել և ևս 35 վայրկյան թողնել վառարանի մեջ, մինչև ստացվի միատարր նուրբ զանգված:
Զարդարանքները լցնել տարբեր տարաների մեջ:
Փոփսերը հանել սառցարանից, ընկղմել հալած շոկոլադի մեջ, այնուհետև թաթախել զարդարանքներով: Դնել բաժակի մեջ և նույն գործողությունը կրկնել մյուս փոփսերի հետ:
Տեղադրել սառնարանում այնպես, որ չդիպչեն միմյանց, մինչև շոկոլադը սառչի:
Նույնը կարելի է անել զանազան գույներով և զարդարանքներով:
Մատուցման համար ձևավորել ըստ ճաշակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել