Fact.am-ը գրում է.
Ընտանեկան կյանքը ավելի հագեցած ու հետաքրքիր դարձնելու համար առաջարկում ենք 10 ավանդույթ․
- Ընտանեկան երեկո տնից դուրս: Տնից դուրս նման մի երեկոյի ընթացքում կարելի է գնալ ոչ միայն միասին ընթրելու, այլ պարզապես զբոսնելու կամ կարուսել նստելու և այլն:
- Ընտանեկան ալբոմ: Պատմությունը հզոր է, քանի որ ունակ է համախմբել ժողովուրդներ ու ազգեր, իսկ ինչու՞ մի փոքրիկ պատմություն չստեղծել ալբոմի տեսքով: Այն իր շուրջը կհամախմբի Ձեր ընտանիքը, քանի որ ներառում է դրա պատմությունը:
- Տանը մնալու ավանդույթ: Եթե Դուք և Ձեր ամուսինը ողջ օրը զբաղված եք, ապա անհրաժեշտ է գոնե ամիսը մեկ անգամ պայմանավորվել և մի ողջ օր նվիրել ընտանիքին, անգամ տնից դուս չգալ:
- Ամառանոց: Ամառանոցային աշխատանքները համախմբում են ողջ ընտանիքն ընդհանուր գործի շուրջ: Կատարեք աշխատանքի բաժանում և մի օր նվիրեք ամառանոցային գործերին:
- Առողջ ապրելակերպ: Պարզվում է, որ ողջ ընտանիքով միևնույն ապրելակերպն ունենալը ևս ամրացնում է ընտանիքի հիմքերը:
- Գնումներ: Ցանկալի է երբեմն-երբեմն գնումների գնալ ողջ ընտանիքով:
- Բնության գրկում: Գոնե տարին մեկ անգամ ցանկալի է ընտանիքով մեկնել քաղաքից կամ երկրից դուրս, տեսնել նոր վայրեր, զգալ ու ապրել բնական միջավայրում:
- Ծովափնյա հանգիստ: Սա հիանալի հնարավորություն է տարվա ընթացքում վատնած էներգիան վերականգնելու համար: Դա պետք է անել ընտանիքի գրկում:
- Տոնածառի զարդարում: Սա միայն մի օրինակն է, բայց բազմաթիվ նման մանր գործեր կարող են ավադույթ դառնալ:
- Նվերների քննարկում: Եթե պատրաստվում եք որևէ միջոցառման գնալ ընտանիքով, ապա միասին էլ պիտի որոշեք, թե ինչ նվիրել այն մարդկանց, ում տուն գնում եք:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/57071
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել