Mediamonitor.am-ը գրում է.
Հավանաբար լսած կլինեք հետևյալ զգուշացումը՝ եթե մաստակ կուլ տաք, ապա այն մոտ 10 տարի կմնա ձեր մարսողական համակարգում: Որը նշանակում է, որ հիմա ձեր աղիքներում կա մաստակի մի զանգված:
Եթե նայեք դրա բաղադրությանը (դժվարամարս միացությունների խառնուրդ), ապա վերը նշվածը միանգամայն հնարավոր է: Բայց եթե թերթենք բժշկական գրքերը, ապա կտեսնենք, որ կուլ տված մաստակները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել: Հնարավո՞ր է, որ մայրիկի տված այդ խենթ նախազգուշացումը ճիշտ լինի:
Վատագույն դեպքերը
Pediatrics ամսագրի հոդվածներից մեկում քննարկվում էր 3 դեպք, որոնցում երեխաների կուլ տված մաստակները հանգեցրել էին ծայրահեղությունների (Նախազգուշացում՝ հետևյալը բծախնդիրների համար չէ):
Առաջին հոդվածուը 4,5 տարեկան մի տղա երեխայի մասին էր, ով մաստակին սովորել էր դեռ 2 տարեկան հասակից: Մինչև որ ծնողները որոշեցին օգնել նրան ետ կանգնել այդ սովորությունից, տղան արդեն օրական 7 մաստակ էր ծամում և բոլորը վերջում կուլ էր տալիս: Երբ այդ մաստակները արգելափակման պատճառ դարձան, բժիշկները ձեռքով նրա օրգանիզմից իրիսանման զանգված հանեցին:
Հաջորդ թեման նույնպես մի չորս տարեկան երեխայի մասին է, ում ծնողները որպես պարգև նրան օրական մի քանի մաստակ էին տալիս: Նա կուլ էր տալիս մի մաստակը, որպեսզի արժանանար մյուսին: Վերջում “այս բազմատեսակ մաստակները ուղիղ աղիքում քարանալով վերածվեցին բազմագույն զանգվածի” (սա նրանց բառերն են, ոչ թե իմ), որը պետք է հեռացվեր:
ԵՎ վերջին պատմությունը 1,5 տարեկան պարբերաբար մաստակ ծամողներից մեկի մասին է: Աղջիկը ակնհայտորեն որոշել էր իրավիճակն էլ ավելի հետաքրքիր դարձնել և մաստակի հետ միասին կուլ էր տվել նաև 4 հատ մետաղադրամ: Ստացված զանգվածը ստիպված եղան հեռացնել օրգանիզմում մետաղադրամներ որոնող հատուկ համակարգի միջոցով: Միանշանակ լավ չէ
Մաստակի պատմությունը
Թվարկվածները ծայրահեղ դեպքեր են՝ միլիոնավոր հնարավոր դեպքերից երեքը: Մենք դարեր շարունակ պատահաբար մաստակ ենք կուլ տալիս: Հյուսիսային Եվրոպայում հայտնաբերվել են ջրալի ձյութի գնդիկները, որոնք թվագրվում են մինչև մ.թ.ա 7000թ-ը և դրանց վրայի ատամների տեղերը դեռ պահպանվել են: Նույնիսկ այն ժամանակ էին երիտասարդներն մաստակ ծամում. ատամների տեղերը ցույց են տալիս, որ դրանք պատկանել են 6-15 տարեկան երեխաների:
Ավելի ուշ հույները սկսեցին ծառերի վրայի խեժն օգտագործել որպես մաստակ: Այս տեսակի խեժը մաքրում էր մարդկանց ատամներն ու թարմացնում էր շնչառությունը: Երբ Նոր Անգլիայի գաղութատերերը բնակություն հաստատեցին Ամերիկյում, սովորություններից մեկը , որ վերցրեցին տեղացիներից, հենց մաստակն էր կամ այս դեպքում գեղեցիկ ձևավորած խեժը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ