Բաղադրությունը
2 բաժակ շաքարավազ
1 լիտր կաթ
Կարագ 100 գրամ
Օսլա 1 թեյի գդալ
Ձվի դեղնուց 5 հատ
Պատրաստման եղանակը
1. Կարագն իջեցնել տաքացրած կաթի մեջ և հասցնել եռման աստիճանի:
Մյուս ամանի մեջ իրար խառնել շաքարավազը, օսլան և դեղնուցը, մինչև միատարր զանգված դառնա:
3. Հետո այստեղ ավելացնել մի քիչ կաթ, արդյունքում պետք է ստանաք թթվասերի խտության զանգված:
4. Այդ ժամանակ կաթը եռացնել, բարակ շիթով լցնել դեղնուցով խառնուրդը՝ չմոռանալով անընդհատ խառնել:
5. Հասցնել եռման աստիճանի: Երբ խառնուրդը եռա, վերցնել կրակից և դնել սառը ջրի մեջ,
ընդ որում խառնելով, մինչև զանգվածը հովանա:
6. Այնուհետև զանգվածը թողնել՝ ամբողջությամբ սառչի՝ պարբերաբար խառնելով, որից հետո լցնել մատուցվող ամանի մեջ կամ Ձեր նախընտրած ձևը տալ և դնել սառնարան, որ սառչի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/718437128285096/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել