Սա պարզապես գլուխգործոց է.
ՀՔԾ տարածած հաղորդագրության առաջին նախադասության երկարությունը Գինեսի ռեկորդակիր կարող է դառնալ...
Ահա, վայելեք.
«ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք համայնքների վարչական տարածքներում գտնվող ոռոգման խողովակաշարերի օտարման վերաբերյալ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ մարզի համայնքների ղեկավարները, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, այն է՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի՝ համայնքային կարիքների համար անհրաժեշտ բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը սահմանված ընթացակարգով իրականացնելու պահանջները, առանց աշխատանքային նախագծա-նախահաշվային փաստաթղթերի առկայության, ինչպես նաև կատարվելիք աշխատանքների ծավալների ու գումարի չափի մասին պատկերացում ունենալու՝ պաշտոնատար անձինք ՍՊ ընկերության հետ կնքել են ջրագծի կառուցման միասնական շինարարական աշխատանքների կապալի պայմանագիր և համայնքների սեփականություն հանդիսացող տարբեր տրամաչափերի խողովակներն առանց գնահատելու օտարել են կապալառու ընկերությանը, որի արդյունքում խողովակաշարն ապամոնտաժվել է, կորցրել է նպատակային նշանակությունը, և էական վնաս է պատճառվել համայնքների օրինական շահերին»: