Համոզված եմ, որ մինչև ապրիլի 24-ը կլինեն պետություններ, առանձին վարչական միավորներ, միջազգային քաղաքական, կրոնական ու հասարակական կազմակերպություններ, տարբեր բնագավառներում բարձր վարկ ունեցող անհատներ, որոնք կընդունեն 20-րդ դարասկզբի առաջին Ցեղասպանությունը, կդատապարտեն կատարողներին, ժխտողներին էլ կհորդորեն, որպեսզի նրանք առերեսվեն պատմական արդարության հետ....
Չեմ կարող բացառել, որ այդպիսի երևույթների միտումները կվերանան 24-ից հետո, գուցե թուլանան, սակայն մեծ հաշվով այդ ամենից հայ ազգը ոչինչ չի շահելու. չեմ էլ ուզում դիտարկել նույնիսկ վնասները:
Մեզ անհրաժեշտ է, որ համաշխարհային հանրությունը Ցեղասպանության փաստը կիրառի ոչ թե ընդդեմ Թուրքիայի, այլ հանուն սեփական շահի: Պարտավոր ենք օգտագործել իննովացիոն գործիքներ, որոնք կբխեն Թուրքիայի շահերից Ցեղասպանությունն ընդունելու համար:
Այս համատեքստում չպետք է հրեական Հոլոքոստն ընդունել իբրև չափանիշ:
Ժամանակն է հրապարակել Հայող ցեղասպանության ճանաչման և դատապարտման պաշտոնական հայեցակարգը՝ բարոյական, իրավական, քաղաքական, աշխարհագրական, ֆինանսական... դետալներով հանդերձ:
Առաջարկում եմ՝ պոկենք հուսալքության բողբոջները, որոնք մոլախոտի պես կարող են բուսնել, չէ՞ որ կան մեխանիզմներ, որոնք կստիպեն աշխարհին առհասարակ և գլխավորապես հենց Թուրքիային ճանաչել Հայոց վիշտը...



