Վերջին շրջանում լայնորեն քննարկվում է, որ ՀՀ արտգործնախարարը տարբեր աննպատակ այցելություններ է կատարում այնպիսի երկրներ, որոնք Հայաստանի հետ որևէ առնչություն չունեն ու չի էլ սպասվում, որ տեսանելի ապագայում կունենան: Եվ շատերը զարմացած հարցեր են տալիս. ինչո՞ւ է գնում նման երկրներ, կամ մասնավորապես՝ ինչո՞ւ է ԱԳ նախարարը մեկնում Գվատեմալա կամ Մեքսիկա: Բայց ոչ մեկի մտքով չի անցնում մտածել, որ կարող է դիվանագիտական լուրջ ձախողումների պատճառով Սերժ Սարգսյանը բարկացել է Էդվարդ Նալբանդյանի վրա, ու ասել է՝ աչքիս չերևաս: Դե նա էլ, քանի որ վախից տուն չի գալիս, այնպիսի երկրներ է գնում, որ հանկարծ նախագահի աչքին դրսում էլ չընկնի: Այնպես որ առաջիկայում դեռ շատ կորած-մոլորած երկրներից լուրեր կստանանք մեր նախարարի այցերի մասին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/darbin.sedrak/posts/119700371518897
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել