Քաղաքացիներին հետաքրքում է, թե հնարավո՞ր է արդյոք փոխել անունը:
Այո, հնարավոր է փոխել ոչ միայն անունը, այլ նաև ազգանունը: Անվան փոփոխության գործընթացը մինչև երեխայի 10 տարին լրանալն արվում է նրա ծնողների համատեղ դիմումի հիման վրա: Փոփոխությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում:
Ազգանունը՝ մյուս ծնողի ազգանունով փոփոխելը, կատարվում է նույն կերպ:
Ի դեպ, 10 տարին լրացած երեխայի անվան և կամ ազգանվան փոխումը կարող է կատարվել` հաշվի առնելով երեխայի կարծիքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ombudsmanarmenia/photos/a.364064180275268.105146.358522134162806/1030589836956029/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



