Interpress.am-ը գրում է.

Ի տարբերություն Ֆրանցիսկոս պապի որոշ այլ խորագիր արտադրող հայտարարությունների, նրա նկարագրությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը որպես «ցեղասպանություն» ճանաչելու մասին ամեն ինչ էր, բայց ոչ անփութություն:

Ելույթ ունենալով Վատիկանում կիրակնօրյա պատարագի ընթացքում, որը նշում էր սպանդի հարյուրամյակը, Պապը հայտարարել է, որ այն «լայնորեն համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»` մեջբերելով Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ին, ով օգտագործել է գրեթե նույն խոսքերը 2001 թվականին:

Բայց Ֆրանցիսկոսը գնաց ավելի հեռու՝ հավասարության նշան դնելով հայերի բնաջնջման և նացիստական Հոլոքոստի ու Ստալինի օրոք խորհրդային զանգվածային արյունահեղությունների միջև: Եվ նա կապեց Օսմանյան ցեղասպանության արշավանքը հայերի դեմ՝ աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովրդի, այսօր քրիստոնյաների նկատմամբ բռնությունների համաճարակի հետ, հատկապես այնպիսի արմատական ​​իսլամիստական ​​ահաբեկչական խմբավորումների, ինչպիսիք են ISIS, Բոկո Հարամը և Ալ Շաբաբը:

Թուրքիան զայրացած արձագանքեց` հետ կանչելով իր դեսպանին Վատիկանից և մեղադրելով Ֆրանցիսկոսին պատմությունը խեղաթյուրելու ու անհեթեթություններ տարածելու մեջ: Թվիթերում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը դատապարտեց Պապուն իր «անհիմն պնդումներով» «ատելություն և թշնամանք» տարածելու համար:

Դա անակնկալ չէր՝ հաշվի առնելով կառավարության երկար պատմությունը ժխտողականության թեմայի վերաբերյալ: Առայսօր «ցեղասպանություն» բառի օգտագործումը հայերի սպանությունը նկարագրելու համար քրեական հանցագործություն է Թուրքիայում, և թուրք դիվանագետները աշխատում են չափազանց ակտիվ աշխարհոով մեկ Ցեղասպանության ճանաչման ջանքերը խաթարելու համար:

Լրագրող Թոմաս դե Վաալը վերջերս Foreign Affairs պարբերականում գրել է, որ «ոչ մի այլ պատմական հարց չի առաջացնում նման ցավ Վաշինգտոնում»: Քաղաքական բանավեճը «G-Word» օգտագործելու համար ժամեր է քաշում, նույնիսկ այն դեպքում, երբ պատմագիտական բանավեճի առումով, ինչպես նշեց Հռոմի Պապը, խնդիրը հիմնականում լուծված է:

Ինչպես դե Վաալը բացատրում է, Թուրքիան անդրդվելի է նյութական ու հոգեբանական պատճառներից ելնելով: Թուրք քաղաքական գործիչներից ոմանք մտավախություն ունեն, որ Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց Ցեղասպանության ընդունումը կարող է հանգեցնել ֆինանսական փոխհատուցման կամ տարածքային զիջումների պահանջների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել