Մահչուփյանի մոտ արյունն ավելի ուժեղ գտնվեց, քան անձնական շահը: Միշտ այդ մարդու նկատմամբ վատ եմ տրամադրված եղել իր թուրքամետ հայացքների և պահվածքի համար: Նա, լինելով հայ, պաշտոն էր ստացել Էրդողանի կողմից, որովհետև իդեալական կերպար էր աշխարհի աչքերին թոզ փչելու համար, իբր տեսեք՝ մենք այնքան հանդուրժող և ժողովրդավարական արժեքների կրող ենք, որ հայը բարձ պաշտոն է ստացել: Մահչուփյանի քստմնելի պահվածքը մի անգամ չէ, որ հայության զայրույթն է առաջացրել, նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է իրեն ավելի շատ օսմանցի, քան հայ համարելու մասին: Ինչքան էլ տարօրինակ է, բայց անգամ Մահչուփյանի նման շուռ տված հայի մոտ անսպասելի արյունը խոսեց. ազգային արժանապատվությունն ավելի վեր դասեց, քան ողջ կյանքում իրեն առաջնորդած մորթապաշտությունը: Անհնար է նրան կեղծավորության կամ կեղտոտ խաղի մեջ մեղադրել, որովհետև Հայերի ցեղասպանություն տերմինն օգտագործելով՝ այդ մարդը ոչ միայն պաշտոնը կարող էր կորցնել, այլ անգամ ազատությունը և կյանքը: Անկեղծ՝ հակասական զգացումներ ունեմ Մահչուփյանի հանդեպ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/443540502494247?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել