"Air France" ավիաընկերության ուղեկցորդուհիները գլխավորել են ամենագեղեցիկ բորտուղեկցորդուհիների վարկանշային աղյուսակը: Աղյուսակը կազմվել է "BS Aeronautics" ինտերնետ պորտալի կողմից:
Lenta.ru-ի տեղեկացմամբ` գեղեցիկ բորտուղեկցորդուհիներ ունեցող ընկերությունների շարքում են հայտնվել նաև "Singapore Airlines"-ի և "Aeroflot"-ի աշխատակցուհիները:
Աղյուսակը կազմվել է առանց որևէ հատուկ մեթոդաբանության: "BS Aeronautics"-ի խմբագրության փորձագետները աղյուսակը կազմելիս հաշվի են առել բորտուղեկցորդուհիների գեղեցկությունը, ոճն ու նրբաճաշակությունը: Օրինակ, ըստ նրանց` "Air France" ավիաընկերության աշխատակցուհիները «մոդելի տեսք» ունեն:
Ամենագրավիչ ուղեկցորդուհիներ ունեցող ավիաընկերությունների տասնյակը.
1. Air France (Ֆրանսիա)
2. Singapore Airlines (Սինգապուր)
3. Aeroflot (Ռուսաստան)
4. Kingfisher Airlines (Հնդկաստան)
5. Cathay Pacific (Հոնկոնգ)
6. Emirates (Դուբայ)
7. Air Asia (Մալայզիա)
8. Lufthansa (Գերմանիա)
9. Thai Airways International (Թայլանդ)
10. Virgin Atlantic (ԱՄՆ)