manikyurFact.am-ը գրում է.

Իհարկե, եղունգների լաքի միջոցով ճշտորեն որոշել կնոջ բարդ էությունը անհնար է, այնուհանդերձ, որոշ հատկանիշներ կարող են բացահայտվել:

  1. Վարդագույն- Բարբի ոճի մեջ վառ վարդագույնը խոսում է այն մասին, որ դուք քաջ եք, հակված եք շքեղության:
  2. Նարնջագույն-այս երանգի եղունգների լաքը ցույց է տալիս, որ տվյալ անձը կա՛մ երջանիկ է, կա՛մ շատ է ցանկանում երջանիկ լինել:
  3. Բաց կանաչ և երկնագույն լաք ընտրող կանայք շարժուն են, սիրում են խոսել և շփվող են: 
  4. Թափանցիկ սպիտակ-Կինը, ով ընտրում է եղունգների վրա երկար պահպանվող թափանցիկ սպիտակ տոնայնության լաք, ինքնավստահ է և գիտի, թե ինչ է ուզում և նրան դժվար է ստիպել փոխել իր կարծիքը։
  5. Կարմիր- Շքեղություն, ուժ և ռոմանտիկա՝ ահա այն կանանց բնութագիրը, ովքեր գերադասում են կարմիր եղունգների լաքը: 
  6. Մանուշակագույն-Այս գույնն ընտրող կինը պատրաստ է ամեն ինչի սահմանն անցնել: Այն հարմար է և՛ ժամանակակից, և՛ գործարար կնոջ համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել